Հայաստանի հեղափոխության պետական թանգարան

թանգարան Հայաստանում (1921-1991)

Հայաստանի հեղափոխության պետական թանգարան, նախկին թանգարան Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որը գործել է 1921-1991 թվականներին[1][2]։

Հայաստանի հեղափոխության պետական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Հիմնադրվել է1921
Հավաքածուի չափս55 000 ցուցանմուշ

Պատմություն

խմբագրել

Հայաստանի հեղափոխության պետական թանգարանը կազմակերպվել է 1921 թվականին՝ Հայաստանի պատմության պետական թանգարանի հեղափոխության բաժնի նյութերի հիման վրա[1][2]։ 1986 թվականի տվյալներով պարունակում էր ավելի քան 55․000 ցուցանմուշ (փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, գեղարվեստական գործեր և այլն)[1][2]։ 1991 թվականին թանգարանի լուծարումից հետո վերջինիս հավաքածուն տրվել է Հայաստանի պատմության թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնին[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ». museum.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանի Հեղափոխության թանգարան». history.armenpress.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 11-ին.
  3. «ՆՈՐ ԵՒ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ». historymuseum.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 11-ին.