Հայաստանի բասկետբոլի Ա լիգա

Հայաստանի բասկետբոլի Ա Լիգա, Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի պաշտոնական բարձրագույն լիգան։ Առաջնության առաջին մրցաշրջանը մեկնարկել է 2017 թվականին[1]։

2019 թվականից այն վերանվանվել է ՎԲԵԹ Ա Լիգա՝ հայկական խաղային Վբեթ օպերատորի հետ հովանավորչական պայմանագիր կնքելուց հետո։

Պատմություն խմբագրել

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի ստեղծումից հետո Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի նոր խաղացողներ պատրաստելու համար որոշեց ստեղծել նոր Ա լիգա[2]։

Ֆեդերացիան նպատակ ունի Հայաստանում զարգացնել նաև ազգային բասկետբոլը՝ բանակցություններ վարելով այլ ակումբների հետ, փորձելով պայմանագիր կնքել նրանց հայ խաղացողների հետ, ովքեր ցանկանում են խաղալ արտերկրի ակումբներում[3]։

Ընթացիկ թիմեր (2021-2022) խմբագրել

Ակումբ Տեղ
Արցախ Երևան
Էրեբունի Երևան
Հայկական միջազգային ակադեմիա Երևան
Ուրարտու Վիվառո Երևան
Գյումրու բազեներ Գյումրի
Արարատ Երևան
ԲԿՄԱ Երևան
ՖԻՄԱ 94 Էլիտ Երևան

Եզրափակիչներ խմբագրել

Մրցաշրջան Հաղթող Փոխչեմպիոն
2017–18 Արցախ Արթիկ
2018–19 Արագած Ուրարտու
2019–20 Լիգան կասեցված է
2020–21 Վահագնի քաղաք Դվին

Տիտղոսներ ըստ ակումբի խմբագրել

Ակումբ Տիտղոս Փոխչեմպիոններ Հաղթող տարիներ
Արցախ 1 0 2018
Արագած 1 0 2019
Արթիկ 0 1
Ուրարտու 0 1

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեկնարկում է Ա լիգայի կանոնավոր առաջնությունը» [Armenia Basketball League A, 2017-18 season launched]. Armsport. 2017 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. «Արա Պողոսյան. Հայկական բասկետբոլը մեռած էր, բայց նորից ծնվեց» [Ara Poghosyan: Armenian basketball was dead but was born again]. News.am. 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. «Արա Պողոսյան. Հասունացել էր բասկետբոլի կանոնավոր առաջնություն ունենալու պահը». Armenia National Olympic Committee. 2017 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել