Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն, ՀՀ ԱԱՌ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգի նախագծման և զարգացման հիմնարար փաստաթուղթ։ Հաստատվել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն առ 2007 թվականի փետրվարի 7-ին հրամանագրի հիման վրա[1]։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն
Կարգավորման առարկա
Կարգավիճակ՝ Անհայտ

Պատմություն խմբագրել

Փաստաթուղթը հավանության է արժանացել ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի 2007 թ. հունվարի 26-ի նիստում, ապա՝ հաստատվել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն առ 2007 թվականի փետրվարի 7-ին հրամանագրի հիման վրա։

Բովանդակություն խմբագրել

Փաստաթուղթը բաղկացած է ներածությունից, չորս բաժիններից և եզրափակիչ դրույթներից։

Ներածություն խմբագրել

Ներծության մեջ սահմանված է «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» հասկացությունը։ Այդպիսով, «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը պետության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության համակարգն է[1]։» Ներածության մեջ նշված են նաև ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքները[1]։

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքները, անվտանգության ապահովման գործոններն ու գործողությունները, նրա դեմ ուղղված սպառնալիքները խմբագրել

Առաջին բաժինը բաղկացած է 3 հոդվածից[1].

  1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքները
  2. Ազգային անվտանգության ապահովման գործոններն ու գործողությունները
  3. Ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները

2. Ներքին անվտանգության ռազմավարություն խմբագրել

Երկրորդը բաժինը բաղկացած է 4 հոդվածից[1].

  1. Արդյունավետ պետական կառավարում
  2. Բանակաշինություն
  3. Ազատական տնտեսություն
  4. Կյանքի նոր որակ և բարոյահոգեբանական մթնոլորտ

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն խմբագրել

Երրորդ բաժինը բաղկացած հինգ պարբերությունից[1]։

4. Արտաքին անվտանգության ռազմավարություն խմբագրել

Չորրորդ բաժինը բաղկացած է ՀՀ արտաքին անվտանգության ռազմավարության իրականացման գլխավոր սկզբունքնեիր սահմանումից, ինչպես նաև երեք հոդվածից[1].

  1. Միջազգային
  2. Տարածաշրջանային
  3. Հայաստան-Սփյուռք հարաբերություններ

Եզրափակիչ դրույթներ խմբագրել

Եզրափակիչ դրույթները բաղկացած է չորս պարբերությունից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել