Համո Սահյանի տուն-թանգարան

Համո Սահյանի տուն-թանգարանը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիանի Լոր գյուղում նախագծված ճարտարապետներ Ռազմիկ Մանուկյանի և Տիգրան Մանուկյանի կողմից[1]։

Համո Սահյանի տուն-թանգարան
ԵրկիրՀայաստան
Տեղագրություն3-րդ փողոց, 28 շենք, Լոր, Սյունիքի մարզ, Հայաստան

Պատմություն խմբագրել

Սյունիքի մարզի Լորում գտնվող բանաստեղծ Համո Սահյանի տուն-թանգարանը բացվել է 2016 թվականի ապրիլի 14-ին՝ բանաստեղծի ծննդյան օրը[2]։ Համո Սահյանի որդին՝ «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» Հասարակական Կազմակերպության նախագահ Նաիրի Սահյանը դեկտեմբերին վաճառքի էր հանել հոր անտիպ արխիվը, որպեսզի ստացված գումարով կանգնեցնի Համո Սահյանի արձանն ու բացի նրա թանգարանը։ Բայց բանաստեղծի արխիվը վաճառելու աղմուկից հետո մշակույթի նախարարությունն արձագանքել էր և թանգարանի վերանորոգման հարցին արագ ընթացք տվել։

Այդտեղ գտնվում է նրա գրասեղանը, որի վրա աշխատել է 10 տարուց ավել, ժամացույցներ, լուսանկարներ, մակագրված նվեր ստացած գրքեր[3]։

Տուն-թանգարանի բակում կանգնեցվել է Համո Սահյանի կիսանդրին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  2. «ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԼՈՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ - Սյունիքի մարզպետարան». syunik.mtad.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  3. Ադամյան, Սոնա (2016 թ․ ապրիլի 23). «Համո Սահյանի տուն-թանգարանը բացվեց բանաստեղծի ծննդյան օրը». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  4. LLC, Helix Consulting. «Տեղի է ունեցել Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.