Համո Հարյան

հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Համո Հարյան (Համլետ Ավետիսի Հարությունյան, ապրիլի 17, 1930(1930-04-17), Նորաշեն, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1969 թվականից։

Համո Հարյան
Ծնվել էապրիլի 17, 1930(1930-04-17) (94 տարեկան)
ԾննդավայրՆորաշեն, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1953)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Համո Հարյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Համո Հարյանը ծնվել է 1930 թվականի ապրիլի 17-ին Արտաշատի շրջանի Նորաշեն գյուղում։ 1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1954 թվականին աշխատել է Երևանի էլեկտրամեքենաշինական գործարանի բազմատպաքանակ թերթում։ 1956 թվականից որպես սրբագրիչ աշխատել է «Պիոներ» ամսագրի խմբագրությունում[1][2]։

Երկեր խմբագրել

  • Պոեմներ, Երևան, Հայպետհրատ, 1957, 32 էջ։
  • Խարույկ, Երևան, Հայպետհրատ, 1961, 24 էջ։
  • Արծվաբերդ, Երևան, Հայպետհրատ, 1964, 24 էջ։
  • Հավլունի թուրը, Երևան, «Հայաստան», 1973, 16 էջ։
  • Մայր հողի կանչը, Երևան, «Սովետական գրող», 1977, 30 էջ։
  • Հարի, հարի խնոցի, Երևան, «Սովետական գրող», 1980, 56 էջ։
  • Չնաշխարհիկը։ Հեքիաթներ, զրույցներ, Զանգակ-97, 2003, 104 էջ[3]։
  • Վարք հարանց։ Պոեմ, Հայաստան, 2006, 30 էջ[4]։

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Հեքիաթ Իվան արքայազնի և գորշ գայլի մասին (փոխադրություն Վ. Ժուկովսկուց), Երևան, Հայպետհրատ, 1958, 44 էջ։
  • Չար ու բարի հրի մասին (փոխադրություն Ե. Գրադովից), Երևան, Հայպետհրատ, 1962, 40 էջ։
  • Երկու հեքիաթ (փոխադրություն Ա. Մելուզնիկովից), Երևան, «Հայաստան», 1966, 64 էջ։
  • Տոնածառ (փոխադրություն Ա. Մելուզնիկովից), Երևան, «Հայաստան», 1967, 28 էջ։
  • Ռոլանդի երգը (ֆրանսիական էպոս), Երևան, «Հայաստան», 1972, 196 էջ[5]։
  • Չուկովսկի Կ., Բիբիգոնի արկածները, Երևան, «Հայաստան», 1972, 64 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 231-232։
  2. «Կոհա առցանց քարտարան, Հարյան, Համո Ավետիսի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  3. Հարյան, Համո Ավետիսի (2003). Չնաշխարհիկը: Հեքիաթներ, զրույցներ. Զանգակ-97. ISBN 9789993026334.
  4. Հարյան, Համո (2006). Վարք հարանց։ Պոեմ. Հայաստան. ISBN 9785540020107.
  5. Ռոլանդի երգը. "Hayastan" hratarakchʻutʻyun. 1972.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համո Հարյան» հոդվածին։