«Համշեն», գրական-լուսավորական ամսաթերթ, շաբաթաթերթ, այժմ՝ երկշաբաթաթերթ։ Աբխազիայի հայերի միության հրատարակչություն։

Համշեն

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1991 թվականից Սուխումում (առաջին համարները՝ Երևանումհայերեն, ռուսերեն։ Հիմնադիր-խմբագիր՝ Արտավազդ Սարեցյան։ Ներկայացնում է Աբխազիայի հայերի միության գործունեությունը, կրթամշակութային և գրական կյանքը, աբխազահայության ու հայրենիքի կապը, հայապահպան և այլ կարևոր միջոցառումներ, անդրադառնում է համշենահայերի պատմությանը, Հայ դատին, Արցախյան հիմնախնդրին։

1999 թվականից «Գրադարան» մատենաշարով լույս է ընծայում աբխազահայ գրողների ստեղծագործությունները (ցայսօր՝ ավելի քան 20 ժողովածու)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։