Համմամ Մեսկուտին (արաբ․՝ حمام المسخوطين‎‎), երկրաջերմային աղբյուրներ, որոնք տեղակայված են Ալժիրի հյուսիսարևելյան մասում՝ Հելմ քաղաքից 15 կմ հեռավորության վրա։ Մի քանի հազարամյակների ընթացքում, աղբյուրների ազդեցության հետևանքով ձևավորվել են եզակի լանդշաֆտներ։ Այստեղ առաջացել են կարբոնատի հանքային գոյացություններ, ունեն տարբեր երանգներ՝ դարչնագույն-դեղին, կարմիր և աղյուսագույնց մինչև կանաչ և կաթնագույն։ Հանքանյութերի հանքավայրերով հոսող ջուրը ստանում է դրանց գույնը։ Ջրի աղբյուրներից ելքը րոպեում կազմում է մոտ 100 հազար լիտր (1667 լ/վ)։ Սեյբուզայի վտակ Ուեդ-բու-Համդանում տեղի է ունենում ջրահեռացում։

Համմամ-Մեսկուտին
Hammamar.jpg
ՏեսակԲուժավայր և աղբյուր
ԵրկիրFlag of Algeria.svg Ալժիր

Հանքային ջրի և այլ արտաքին գործոնների ազդեցության հետևանքով ստեղծված լանդշաֆտները հիշեցնում են սառած ջրվեժներ։ Ջերմային աղբյուրները տեղակայված են մոտ 20 մետր բարձրություն ունեցող բլրի վրա։ Ջրի ջերմաստիճանը +50°C-ից +97°C-ի սահմաններում է։ Աղբյուրի ջուրը պարունակում է մեծ քանակությամբ հանքային աղեր, ուստի ունի բուժիչ հատկություններ։ Աղբյուրների մոտ է գտնվում Համմամ-Հելլալի «SPA» հանգստավայրը (արաբ․՝ حمام الشلالة‎‎):

ՊատմությունԽմբագրել

Ավելի վաղ Համմամ-Մեսկուտինի տարածքում կար հին հռոմեական Ակվա-Թիբլիթինա կոչվող մի բնակավայր։

ԼեգենդԽմբագրել

Համմամ-Մեսկուտինը արաբերենից թարգմանվում է որպես «անիծյալների բաղնիքներ»։ Ըստ լեգենդի՝ հին ժամանակներում այս տարածքում բնակվում էին ամբողջ Ալժիրում իրենց ուժով և անվախությամբ հայտնի մարդիկ։ Այս ժողովրդի ներկայացուցիչներից մեկը, նույնիսկ մանկության տարիներին, ուժով ու խելքով գերազանցում էր իր հասակակիցներին։ Մեծանալով նա դարձավ ձիավոր։ Ծեր երեցները փորձեցին սովորեցնել նրան օգտագործել իր լիազորությունները, բայց նրանք չկարողացան։

Ձիավորի քույրը շատ գեղեցիկ կին էր և իր գեղեցկությամբ հայտնի էր ամբողջ երկրով։ Նրա շնորհիվ եղբայրը ավելի ու ավելի էր համոզվում մյուսների նկատմամբ իր գերազանցության մեջ։

Եկավ այն ժամանակը, որ ձիավորը դարձավ մեծ ռազմիկ։ Շուտով նա որոշեց ամուսնանալ, բայց չկարողացավ գտնել համապատասխան կին։ Միակ կինը, որին սիրում էր, քույրն էր, ով դեմ չէր ամուսնանալ իր եղբոր հետ։ Նման սրբապղծությունը ցեղի մարդկանց սրտով չէր։ Հատկապես երեցները դիմադրեցին օրենքի պղծմանը՝ փորձելով ռազմիկին հետ պահել իր գաղափարից։

Այնուամենայնիվ, ոչինչ չօգնեց։ Հերոսը մտադիր չէր փոխել իր որոշումը։ Նա որոշեց հարսանիք կազմակերպել ամբողջ տարածքում գտնվող ամենագեղեցիկ բլրի վրա։ Տեղացի բնակիչներից շատերը, ովքեր հրաժարվեցին ներկա գտնվել այս սրբապղծությանը, լքեցին այս վայրերը։ Այնուամենայնիվ, ոմանք ընդունեցին հարսանիքին մասնակցելու հրավերը։ Անգամ կար մի դատավոր, որը համաձայնեց օրինականացնել այս միությունը։

Շրջանից հեռացած մարդիկ երկար ժամանակ չէին այցելում այս վայրերը, իսկ երբ նրանցից ոմանք հետագայում վերադարձան, տեսան, որ հարսն ու փեսան ամուսնության պահին վերածվել են քարերի։ Նույն ճակատագիրը ունեցան նրանց ծնողները, ովքեր դեմ չէին այս միությանը, և ամուսնության արարողության մնացյալ մասնակիցներին՝ դատավորին և հարսանիքին ներկա բոլոր մարդկանց։

Եվ այսօր էլ բոլորը՝ քարացած նորապսակներն ու հյուրերը, այժմ նայում են իրար, լսում են հավերժության երաժշտությունը, որպեսզի իրենց սերունդներին դաս տան։ Դասն այն է, որ յուրաքանչյուր ուժի և ուժեղ կամքի համար կա Բարձրագույն Օրենք։

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել