Համիլտոնի որսաշուն, որսորդական շների ցեղատեսակ է։ Ցեղատեսակը մշակվել է Շվեդիայում։

Համիլտոնի որսաշուն
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Շվեդիա
Առանձնահատկություններ
ԳույնԵռագույն
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ցեղատեսակի շները ճանաչված են գլխի վրա և վզի տակ գտնվող սպիտակ գծանշերով, չորս սպիտակ թաթերով և սպիտակ պոչի ծայրով։

Ընդհանուր Տեսքը

խմբագրել

Ուղղանկյուն, համաչափ, զորության և տոկունության տպավորություններ ստեղծող է։ Եռագույն է։

Բնութագիր

խմբագրել

Գեղեցիկ, ամրակազմ, ուժեղ և ձայնային։

Գլուխը և գանգը

խմբագրել

Գլուխը երկար և ուղղանկյուն է։ Գանգը մի փոքր կամարաչափ է և չափավոր լայն։ Դունչը բավականին երկար է, մեծ և ուղղանկյուն։ Քթի կամուրջը ուղիղ է և զուգահեռ գանգի գծին։ Քիթը միշտ սև է լինում և վերին շուրթերը լեցուն են, բայց դուրս ցցված չեն։

Աչքերը

խմբագրել

Պարզ և մուգ շագանակագույն, հանգիստ արտահայտությամբ։

Բերանը

խմբագրել

Ունի ուժեղ ծնոտ և կծելը կատարյալ է։ Վերին ատամները համընկնում են ներքևի ատամների հետ։

Երկար և հզոր է։ Վզի վրայի մաշկը ճկուն է։

Մարմինը

խմբագրել

Մեջքը ուղիղ և հզոր է։ Գոտկատեղին մկանային, ուժեղ և լայն է։

Ոտքերը

խմբագրել

Կարճ և պինդ են։

Բուրդը

խմբագրել

Բուրդը բաղկացած է երկու շերտերից։ Նախաբուրդը կարճ, խիտ և փափուկ է և հատկապես խիտ է ձմռանը։ Վերևի բուրդը դիմացկուն է և գտնվում է մարմնին մոտ։

Գույնը

խմբագրել

Վզին վերևի կողմը, մեջքը և պոչի վերևի մասը սև են։ Գլուխը, ոտքերը, ինչպես նաև պոչի մի մասը շագանակագույն է։ Սպիտակ գծանշեր կան դունչի վերևի մասում, վզի տակ, կրծքի վրա, պոչի ծայրում և ոտքերի վրա։

Բնավորությունը

խմբագրել

Բոլորի հանդեպ բարի և բարեկամական է։ Համիլտոնի որսաշները նաև աշխատասեր որսորդներ են։ Շատ ուրախ են լինում նրանց ընտանիքների հետ, սակայն նույնքան ուրախ են լինում որսի ժամանակ։

Չափերը

խմբագրել

Արուները՝ 32-61 սմ։ Իդեալական չափը 57 սմ է։ Էգերը՝ 49-57 սմ։ Իդեալական չափը 53 սմ է։