Համընդհանուր ընդունման հայաստանյան օր

Համընդհանուր ընդունման հայաստանյան օր՝ UADay.am. «Համընդհանուր ընդունում» (Universal Acceptance) խորագիրը կրող համաշխարհային շարժման շրջանակում հայկական ազգային դոմենային հասցեների և դրանցով գործարկվող էլեկտրոնային փոստերի միջազգայնացման ուղղությամբ Հայաստանում պարբերաբար իրականացված և իրականացվելիք առանձնահատուկ միջոցառում։ Հայաստանում այդ և նմանատիպ միջոցառումների պլանավորումն ու իրականացումն ստանձնել է «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը, որն անդամակցում է «Համընդհանուր ընդունում» (Universal Acceptance) համաշխարհային շարժմանը։ Կազմակերպությունը ձևավորել է աշխատանքային խումբ, որն արդեն ձեռնամուխ է եղել .հայ դոմենն աշխարհում ճանաչելի և ընդունելի դարձնելու քայլերի իրագործմանը[1]։

Աշխատանքային խումբը մշակում է նաև հայատառ էլեկտրոնային հասցեների՝ անուն@էլ.փոստ.հայ համընդհանուր ընդունման տեխնիկական լուծումները։

2023 թվականի մարտի 28-ին, երբ աշխարհի բազմաթիվ երկրներում առաջին անգամ նշվեց Համընդհանուր ընդունման օրը, Հայաստանը ևս իր մասնակցությունը բերեց այդ միջազգային միջոցառմանը։

Երևանում գումարվեց տարածաշրջանային համաժողով, որտեղ ներկայացվեցին կատարված աշխատանքների արդյունքները և հեռանկարները[2]։ Դրա կազմակերպման աշխատանքներին, վերոնշյալ ՀԿ-ի հետ մեկտեղ, մասնակցեցին դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան՝ ICANN-ը, Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածը: Բանախոսներն էին AMNIC նախագահ Իգոր Մկրտումյանը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Վեսմիրա Հարությունյանը, AMNIC-ի տեխնիկական ադմինիստրատորի տեղակալ Արամ Վերդյանը, «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Քրիստինա Հակոբյանը, AMNIC-ի ադմինիստրատոր Աննա Կարախանյանը, ոլորտում ճանաչում ու համբավ վայելող այլ մասնագետներ: Նրանք հանգամանորեն խոսեցին IDN-ի զարգացումը խթանող նախաձեռնությունների ու ծրագրերի, IDN-ի ներդրման ու հայատառ էլեկտրոնային հասցեների (EAI) կիրառման, «Համընդհանուր ճանաչման» գործընթացում կառավարության հետ համագործակցության, «Համընդհանուր ճանաչում» շարժման նորությունների և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ու կարևոր այլ հարցերի մասին:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Համընդհանուր ընդունումը Հայաստանում
  2. «Համընդհանուր ընդունում՝ .հայ-ի առաջխաղացման ջանքերը շարունակվում են». iTel.am. Վերցված է 2024-09-22-ին.