Համերֆեստ ՓՄԿ, փորձարարական մակընթացային էլեկտրակայան, որը գտնվում է Նորվեգիայի Ֆինմարքի մարզի Համերֆեստ համայնքում[1]։ 

Համերֆեստ ՓՄԿ
Երկիր Նորվեգիա
Բացման ամսաթիվ2003
Շահագործման ավարտ2007
Շինարարության արժեք11 000 000 $
ՍեփականատերHammerfest ­Stroem
Էլեկտրակայան
Տեղադրված հզորություն700000 կվտ

Կառուցվել է 2003 թ.-ին Hammerfest ­Stroem ընկերության կողմից[1]։

Համերֆեստ փորձարարական մակընթացային էլեկտրակայանը ունի 300 կիլովատ/ժամ հզորություն։ Այն իրենից ներկայացնում է գեներատոր և 10 մետրանոց շեղբերով պտուտակ, որոնք մակընթացությունների ժամանակ ավտոմատ կերպով փոխում են թեքության անկյունը։ Այս ամենը ամրացված է 20 մետրանոց սյան վրա, որը կշռում է 200 տոննա[1]։

Համերֆեստ փորձարարական մակընթացային էլեկտրակայանը տարեկան 700000 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն ունի[1]։

Նախագծի արժեքը կազմում է 11 միլիոն ԱՄՆ դոլար[1]։

Կայանը նախատեսված է եղել 4 տարի օգտագործման ժամկետով, սակայն այն աշխատել է 5 տարի։ Գործունեությունը դադարեցվել է 2007թ.-ին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Hammerfest ­Stroem կայքում կայանի մասին հրապարակված տեղեկատվություն: Արխիվացված 2009-12-18 Wayback Machine