Համբիկ Սասունյան (հունվարի 1, 1963(1963-01-01), Բեյրութ, Լիբանան), Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ գաղտնի կազմակերպության անդամ։

Համբիկ Սասունյան
Ծնվել էհունվարի 1, 1963(1963-01-01) (58 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Ազգությունամերիկահայ

1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկը Լոս Անջելես-ում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դատապարտեց այս արարքը, որակավորելով այն ահաբեկչություն։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի[1][2]։ 2013 թ.-ի դրությամբ Համբիկ Սասունյանը կրում է իր պատիժը ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել է Սասունյանի ներում ստանալու խնդրանքը[3][4]։Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել բանտից։ 37 տարի ազատազրկումից հետո 29.12.2019 ԱՄՆ դատարանը բավարարել է նրա հայցը վաղաժամ ազատ արձակման մասին։ Նրան բաց են թողել պայմանական վաղաժամկետ ազատմամբ։ Սասունյանը 1982 թվականին Լոս Անջելեսում գնդակահարել է թուրք հյուպատոսին։ Ամերիկյան դատարանը հաստատել է, որ դա վրեժ է եղել Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածների համար։ Վրիժառուն դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Վաղաժամ ազատման մասին նրա պաշտպանների նախորդ հայցերը մերժվել են։ Այս անգամ հայցի բավարարումը հարուցել է թուրքական կողմի դժգոհությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք բողոքարկելու են այդ որոշումը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել