Համբարձում Փափազյան (1830, Կոստանդնուպոլիս – մահան թվականն անհայտ է), հայ բանաստեղծ։ Սովորել է Լազարյան ճեմարանում (1840–1848), ապա՝ Դորպատի համալսարանի աստվածաբանական բաժնում։ Դորպատի հայ ուսանողների ինքնուրույն և թարգմանական բանաստեղծությունների (դորպատյան բանաստեղծություններ) շարքում լայնորեն հայտնի է եղել Փափազյանի «Զքեզ որդիք արամյան կոչե Հսյաստան»-ը («Քնար Հայկական», 1868, ժողովածուն), որտեղ արտահայտված է հայ ուսանողության հայրենասիրությունն ու ազգին ծառայելու պատրաստակամությունը։

Համբարձում Փափազյան
Ծնվել է1830
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԼազարյան ճեմարան (1848) և Տարտուի համալսարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։