«Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպությունը («Համահայկական կոնգրես» ՀԿ) հիմնվել է 2014 թվականին՝ նպատակ ունենալով դառնալ համահայկական (Հայաստան - Սփյուռք) համագործակցության հարթակ («Համահայկական կոնգրես» պաշտոնական կայք)։ Կազմակերպությունն ունի 3 ռազմավարական առաքելություն.

Panarmenian Congress
Համահայկական կոնգրեսի խորհրդանիշ

Հայապահպանություն. խմբագրել

«Հայապահպանություն» ռազմավարական առաքելության առանցքային նպատակն է հայկական ինքնության ամրապնդումն ու պահպանումը, հայոց ավանդույթների, նյութական և հոգևոր արժեքների պահպանումն ու զարգացումը, հայոց լեզվի, հայոց պատմության, հայկական մշակույթի պահպանությունն ու զարգացումը, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդումը, Հայոց ցեղասպանության ու Արցախի անկախության միջազգային ճանաչումը, հայոց պետականության հզորացումը և համահայկական շահերի իրագործումը Հայաստանում և այլ երկրներում։

«Համահայկական կոնգրես» ՀԿ կանոնադրություն. Գլուխ 4.2:

«Հայապահպանություն» ռազմավարական նպատակը միտված է ապահովել հայկական ազգային ինքնության և արժեքների (հայոց լեզվի, հայոց պատմության, հայկական մշակույթի, արվեստի, գրականության), պահպանությունը, տարածումն ու զարգացում, ինչպես նաև «Հայաստան — Սփյուռք» կապի ամրապնդումը, իսկ որպես գերնպատակ է Հայոց ցեղասպանության ճանաչումը ու Հայ դատի պահանջատիրությունը։

«Հայաստան — Սփյուռք» կապի ամրապնդումը միտված է ապահովել Հայկական սփյուռքի ազգամշակութային ինքնության պահպանումը տարբեր միջոցներով՝ նախաձեռնելով Հայաստանում և Սփյուռքում տարաբնույթ ծրագրեր, հիմնելով հաստատություններ՝ մշակութային խմբակներ, գիտական կենտրոններ և այլն։ Տարբեր երկրներում գոյություն ունեցող հայկական համայնքների ազդեցությունն ու ներուժ օգտագործել Հայաստանի միջազգային ներգրավվածությունը բարձրացնելու համար։

Այս ռազմավարական ուղղության մեջ մարտավարական քայլեր.

  • Հայագիտության զարգացումը
  • Հայորդի կողմից առաջ քաշված նախաձեռնությունների իրագործումը,
  • Հայկական մշակույթի, արվեստի գործերի ստեղծմանն ու տարածմանը հովանավորությունը,
  • Պաշտպան կանգնել հայության իրավունքներին Հայաստանում և Սփյուռքում,
  • Համակարգել համահայկական կարևորագույն խնդիրների՝ Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համաշխաւհային ճանաչման և այլ հիմնահարցերի իրագործմանն ուղղված միջոցառումներ և այլն։

Սոցիալական բիզնես խմբագրել

«Սոցիալական բիզնես» ռազմավարական առաքելության առանցքային նպատակն է Հայաստանում և Սփյուռքում սոցիալական արդարության հաստատումը, աղքատության վերացումը, աշխատատեղերի ստեղծում, նոր ձեռներեցության մշակույթի և բարեգործական բիզնեսի ձևավորումը և այլ նմանատիպ նպատակներ։ Սոցիալական բիզնեսը ենթադրում է թիրախային գործունեություն համահայկական խնդիրների լուծման համար։ Այն նաև կազմակերպության գործունեության համար ինքնուրույն միջոցներ ունենալու գրավականն է։

«Համահայկական կոնգրես» ՀԿ կանոնադրություն. Գլուխ 4.3

Ժամանակակից կապիտալիստական տնտեսական համակարգի պայմաններում անխուսափելի է հասարակության բևեռացումը՝ հարուստներ և աղքատներ։ Տարբեր երկրներ այս հիրավի հասարակական հիվանդության դեմ պայքարի տարբեր միջոցներ են ձեռնարկում, մասնավորապես հարկային քաղաքականությամբ։ Թերևս առավել գործուն կարելի է համար Շվեդիայի օրինակը, ուր ակներև է էգալիտար հասարակության ձևավորումը։

Էգալիտար (հավասար) պայմանները հնարավորություն են տալիս խուսափելու նաև բազմաթիվ արատավոր երևույթներից՝ խուլիգանություն, գողություն, սպանություն և այլ հանցանքներ, որոնց հիմքում ընկած է նախանձն ու անարդարության ընկալումը։

Հայաստանում ևս սոցիալական բևեռացման հիմնահարցը պետական բարեփոխումների օրակարգում պետք է լինի։ Անարդարության գաղափարը կուտակվում է սովորական քաղաքացիների ներսում, որի արդյունքը լավագույն դեպքում կլինի արտագաղթը։ Իսկ պետության առաջնահերթ ռեսուրսը բնակչություն է, որ նաև կապիտալի երկարատև ու կայուն ներդրման հիմքն է։

Հայաստանյան մեծահարուստներից շատերը չեն հասկանում մի պարզ ճշմարտություն, որ հասարակության առողջությունը կերաշխավորի սեփական կապիտալի անսասանությունը։ Ի վերջո ոչ մի ձեռներեց ազատված չէ համաշխարհային ճգնաժամերից, ժողովրդական հուզումներից և պետական տնտեսական վերափոխումներից։

Սոցիալիստական համակարգը ևս ունի մի շարք թերություններ, դրա հստակ արտահայտությունները ԽՍՀՄ տնտեսական համակարգը, երբ ամեն ինչ ազգայնացված էր, պատկանում էր պետությանը, իսկ հասարակության մոտ չկար «պետությունը ես եմ» ընկալումը, ուստի հանգեցնում էր երկրի թալանի ու անտարբեր վերաբերմունքի։

Սոցիալական բիզնեսն այլընտրանք է վերը նշված վայրի կապիտալիստական համակարգին, այն նաև անկախ է պետական իշխանության ուղղակի ազդեցությունից (սոցիալիստական տնտեսությունից), այսինքն կապիտալիզմի և սոցիալիզմի միջև ընկած տնտեսվարման եղանակ է։ Սոցիալական բիզնեսի նպատակն է վերացնել աղքատությունը։

«Սոցիալական բիզնես» հասկացությունը շրջանառության մեջ է դրել ձեռներեց, Գրամին բանկի հիմնադիր Մուհամմադ Յունուսը, ով 2006 թ. իր գաղափարների ու գործունեության համար ստացել է խաղաղության նոբելյան մրցանակ։

Ի՞նչ է ենթադրում սոցիալական բիզնեսը։ Օրինակ՝ եթե նախատեսվում է կառուցել հագուստի ֆաբրիկա, որի համար անհրաժեշտ է 200 մլն դրամ, որտեղից գտնել այդ գումարը։ Պետք չէ կենտրոնանալ խոշոր ներդրողների ուղղությամբ. ձևավորվում է բաժնետիրական ընկերություն, որում ընդունենք 500 հազար դրամի ներդրմամբ կարելի է գնել բաժնետոմսեր, այսինքն 400 քաղաքացիների համատեղ ջանքերով հնարավոր է կառուցել տվյալ ձեռնարկությունը, իսկ բաժնետերերը կստանան իրենց եկամուտները ըստ համապատասխան բաժնեմասերի։

Հարյուրավոր բաժնետերերի վստահության ձևավորման նպատակով այդ բաժնետիրական ընկերությունները ղեկավարվում է հասարակական կառույցի կողմից, այստեղ է, որ անհրաժեշտություն է առաջ գալիս ներդնելու սոցիալական բիզնեսի համակարգը։ Ձևավորվում է բարեգործական հիմնադրամ, որում իրենց բարեգործական նվիրատվությունները կարող են անել անձինք և կազմակերպությունները։ Այս և նմանատիպ այլ ուղիներով հավաքագրված գումարները ուղղվում են տվյալ ձեռնարկության կառուցմանը և միայն մնացյալ պահանջվող գումարներն են ներդրվում բաժնետերերի կողմից։ Ընդունենք, եթե բարեգործական ճանապարհով հնարավոր է եղել հավաքագրել 100 մլն դրամ, ապա այդ ձեռնարկության եկամտի 50 տոկոսը ծառայելու է սոցիալական բիզնեսի գործին, ստեղծվելու են նոր գործարաններ, իրականացվելու են բարեգործական ծրագրեր։

Մենք փորձում ենք սոցիալական պատասխանատվության մշակույթը ներմուծել հայկական բիզնես միջավայր՝ խթանելով Հայաստանում տարաբնույթ բարեգործական ծրագրերի իրագործումը ու հասարակական հիմնախնդիրների հաղթահարումը։ Մեր գործընկերները ձեռք են բերում «սոցիալական» որակավորում (սոցիալական բանկ, սոցիալական օպերատոր, սոցիալական արտադրող, սոցիալական համայնք և այլն), ինչը նշանակում է, որ տվյալ առևտրային կազմակերպությունը կամ կառույցը որդեգրել է «սոցիալական պատասխանատվության» ռազմավարություն։ Նման մոտեցումը սոցիալական պետության հիմքն է։

Աշխատանքների կազմակերպման գործում ներգրավված անձանց աշխատավարձերը ևս սահմանվում է որոշակի նվազագույն և առավելագույն թվի հարաբերակցությամբ, ուռճացված թվերից խուսափելու և սոցիալական հավասարությամբ պահպանման համար։ Ասենք, եթե ձեռնարկության տնօրենի աշխատավարձը 300 հազար է, ապա աշխատակիցների նվազագույն աշխատավարձը չի կարող 150 հազարից պակաս լինել։ Հետագա առանձին աշխատավարձերի աճ հնարավոր է միայն միասնական համակարգով։

Նմանատիպ մեկ ձեռնարկի իրականացման դեպքում մենք հետագայում հնարավորություն կունենանք ստեղծելու նորանոր ձեռնարկությունները, ի վերջո եթե կառույցի եկամուտների 50 տոկոսը գնալու է հենց այդ գործին։ Արդյունքում տարբեր ոլորտներում կստեղծվեն տարատիպ կառույցներ, որոնցում կլինեն բազում աշխատատեղեր. վերջին հաշվով հնարավոր կլինի կարգավորել և՛ աղքատության, և՛ գործազրկության հիմնախնդիրը։ Հետագայում մեր գործունեությունը կտարածվի հանրապետության ողջ տարածքում, Արցախում և Սփյուռքում՝ ընդգրկելով նորանոր շուկաներ և նորանոր ոլորտներ։

Քաղաքացիական վերահսկողություն խմբագրել

«Քաղաքացիական վերահսկողություն» ռազմավարական առաքելության առանցքային նպատակն է Հայաստանում բարձրացնել իշխանական մարմինների գործունեության արդյունավետությունը, ձևավորել պատասխանատու քաղաքացիական մշակույթ, ձևավորել կայացած քաղաքացիական հասարակություն, օժանդակել ժողովրդավարության և մարդու իրավունքների կայացմանը։ Իսկ Սփյուռքում համաձայն միջազգային իրավունքի նորմերի և մարդու իրավունքների սկզբունքների ապահովել հայության իրավունքների պաշտպանությունը։

«Համահայկական կոնգրես» ՀԿ կանոնադրություն. Գլուխ 4.4

Հասարակական ցանկացած նախաձեռնության արդյունավետ գործունեության ապահովման համար կարևորագույն պայման է վերահսկողության համակարգի գործառնությունը։ Մենք ներկայացնում ենք խնդիրները, առաջարկում ենք լուծումներ, սակայն դրանով չեն ավարտվում մեր գործառույթները, մենք նաև վերահսկում ենք կոնկրետ կառույցի իրականացրած աշխատանքների նկատմամբ։ Սակայն վերահսկողության ամբողջականության ապահովման համար ներկայացնում ենք ծառայություններ մատուցող կառույցների գործունեության համեմատություն։ Համեմատության և վերահսկողության միջոցով մենք հնարավորություն ենք ստանում բարելավելու պետական ու մասնավոր մի շարք ոլորտների աշխատանքը։

Պետական հաստատությունների ծառայությունների վերահսկողություն. Ներկայացվում են պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության իրավական հիմքերը և լիազորությունների չափը, ինչպես նաև դրանց կողմից մատուցվող ծառայությունների մանրամասնությունները։ Նման տեղեկատվությունն առավելապես հնարավորություն կտա խուսափել տարատեսակ չարաշահումներից, տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել։ Այս բնույթի տեղեկատվության հրապարակումը նպատակն է ունենալ տեղեկացված քաղաքացի ու պատասխանատու պետական ինստիտուտներ։

Մասնավոր կազմակերպությունների ծառայությունների համեմատություն. Պետական հաստատություններից բացի շատ հաճախ քաղաքացիները բախվում են չարաշահումների նաև մասնավոր կազմակերպություններում։ Մենք ներկայացնում ենք նման կազմակերպությունների գործունեության հիմքերը և առաջարկվող ծառայությունների մանրամասնությունները (առավելություններ, թերություններ, խնդիրներ, բարեփոխումներ և այլն)։ Մենք համեմատականներ ենք անցկացնելու նույնական ծառայություններ մատուցող կառույցների ու կոնկրետ ծառայությունների միջև։ Այս տեղեկատվության նպատակն է քաղաքացիներին հնարավորություն տալու արդյունավետ կողմնորոշման մեջ։ Իսկ ծառայություններ մատուցող կազմակերպությունը մեր նկատառումների հիմքով կկարողանան բարելավել իրենց աշխատանքի արդյունքները։

Արտաքին հղումներ խմբագրել