Համահայկական էլեկտրոնային գրադարան

ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարանը, հայերեն էլեկտրոնային (թվայնացված) գրքերի շտեմարան։ Մասնագիտացած է գրքերի պատկերային թվայնացման գործում, որոնք անվճար հասանելի են կայքի գրադարանում։ Հիմնադրվել է 2008 թ. հոկտեմբերի 24-ին Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի երկու ուսանողների՝ Գևորգ Ղազարյան (լրագրող) և Հակոբ Վարդանյանի կողմից։

ՀամաՀայկական Էլ. Գրադարան
freebooks.do.am
Տեսակկայք
Գրանցումոչ
ՍեփականատերԳևորգ Ղազարյան, Հակոբ Վարդանյան
ՀեղինակԳևորգ Ղազարյան, Հակոբ Վարդանյան
Բացված2008 հոկտեմբերի 24

Նախագիծը հայկական կայքերի մեջ առաջինն է, որը մասնագիտացած է գրքերի թվայնացման և ամբողջական ներբեռնման հնարավորության ընձեռնմամբ։ [փա՞ստ]

Կայքի պատմությունը խմբագրել

Կայքի հիմնադրման հիմնական նախապատճառ է հանդիսացել հայերեն թվային գրքերի սակավությունը համացանցում։ Էլ. գրադարանի հիմնադիրները կայքի վրա աշխատանքեչը սկսել են 2008 թվականի հոկտեմբերի 4-ից։ Այն բացվել է կայքերի անվճար հոսթինգ ապահովող ucoz համակարգի շնորհիվ։ Սկզբնական շրջանում կայքը իր բացման օրը ուներ միայն 50 գրքեր որոնք համատեղվել էին գրադարանում՝ հավաքագրվելով ամբողջ համացանցից։ Մինչև 2009 թվականի մարտ-ապրիլ ամիսները կայքում գրքերը թարմացվում էին ի շնորհիվ այլ կայքերում էլեկտրոնային գրքերի որոնման։ Մինչև թվայնացման աշխատանքների սկսելը կայքում տեղ էին գտել 645 գիրք։ 2009 թվականից կայքի ադմինիստրացիան որոշում կայացրեց օգնել հայ արդի շրջանի գեղարվեստական գրականության հեղինակներին և կայքում բացվեց Հայ արդի գրականություն բաժինը, որում տեղադրվում էին նորագույն շրջանի հեղինակների գրքերը։ 2011 թվականի տվյալներով նման՝ նոր շրջանի հեղինակների թիվը, ում գրքերը ներկայացված են կայքում, անցնում է երեք տասնյակը։ Միաժամանակ կայքի գրականության պահանջը լրացնելու համար 2009 թվականի հուլիս ամսից սկսվեցին բացառիկ հայերեն գրքերի թվայնացման աշխատանքերը։ 2009 թվականից մինչև 2011-ը, կայքի կողմից արդեն թվայնացվել է ավելի քան 450 գիրք, որոնցից յուրաքանչյուրը ավելացման պահին բացառիկ է եղել հայկական համացանցում։ 2009 թվականի նոյեմբերի 3-ին "Նարեկացի արվեստի միությունում" հանդիսավոր կերպով նշվեց կայքի մեկ ամյակը։

Կայքի աշխատանքները և նպատակներ խմբագրել

Թվայնացման եղանակները խմբագրել

Նախագծի մասնակիցներ խմբագրել

  • Գևորգ Ղազարյան - Կայքի հիմնադիր սեփականատեր
  • Հակոբ Վարդանյան - Կայքի հիմնադիր սեփականատեր
  • Ալեքսանդր Մուրադյան - Ադմինիստրատիվ աշխատանքներ
  • Աննա Իսրաելյան - Կայքի դիզաին (այժմ կայքի աշխատանքներին չի մասնակցում)
  • Րաֆֆի Օհանյան - Ծրագրավորում (այժմ կայքի աշխատանքներին չի մասնակցում)
  • Սոնա Արշունեցի - /գրող, հրապարակախոս/ Աջակցություն կայքին
  • Ստելլա Հովսեփյան - Աջակցություն կայքին
  • Վահագն Վարդումյան - Աջակցություն կայքին
  • Կարեն Վրթանեսյան - Խորհրդատվություն
  • Լևոն Ղազարյան- Թվայնացում
  • Արսեն Ավետյան - Աջակցություն կայքին, թվայնացում
  • Գևորգ Ավետիսյան - Թվայնացում

Արտաքին հղումներ խմբագրել

Մամուլը կայքի մասին խմբագրել