Համակատար դերբայ, անկախ դերբայ, ժամանակակից հայերենի դերբայներից մեկը։ Ցույց է տալիս ստորոգյալի գործողությանը զուգընթաց կատարվող կամ համակատար գործողություն։

Արևելահայ գրական լեզվում համակատար դերբայը կազմվում է իս վերջավորության միջոցով, որն ավելանում է բայի երրորդ (անորոշի) հիմքին, օրինակ՝ հասնելիս, գրելիս, երգելիս, հավաքելիս։

Համակատար դերբայը նախադասության մեջ լինում է ժամանակի պարագա։

Համակատար դերբայը լեզվաբանական գրականության մեջ կոչվում է նաև անկատար երկրորդ, համընթացական, զուգընթացական, ժամանակային, հարակցական[1] և այլն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան,1987, էջ 37-38։