Ժամանակի պարագա, նախադասության երկրորդական անդամ, բայական անդամի լրացում, որը ցույց է տալիս գործողության, եղելության ժամանակը[1], այսինքն՝ այն ժամանակահատվածը, որի ընթացքում սկսվում կամ ընթանում և կամ ավարտվում է գործողությունը[2]։ Հիմնական հարցերն են՝ ե՞րբ, երբվանի՞ց։

Ժամանակի պարագան ունի իմաստային տարբերակներ, որոնք անվանվում են գործողության կատարման, սկզբնավորման, վախճանի ժամանակի պարագաներ[3]։ Ժամանակի պարագան ցույց է տալիս՝

  1. Գործողության կատարման կամ եղելության ժամանակը. օրինակ՝ Գործարանը ներկայումս թողարկում է 7 տարբեր տեսակի արտադրանք («Սովետական Հայաստան»Սլացիկ սոսիներն ու ցարասիները գիշեր-ցերեկ սոսափում էին այնտեղ (Ավետիք ԻսահակյանԾաղկելու է էգուց վարդերով իր (Եղիշե Չարենց
  2. Գործողության ժամանակային սկզբնակետը, այսինքն՝ այն ժամանակը, որից սկսվում է գործողությունը. օրինակ՝ Վաղուց նա չէր տեսել այդպիսի տեսարան (Շիրվանզադե)։ Այսուհետև պիտի ապրեն հանքերում (Շիրվանզադե
  3. Այն ժամանակը, մինչև որը տևում է գործողությունը. օրինակ՝ Ու ես ցմահ կպարծենամ երկրե-երկիր, Իմ ժողովուրդ, քո անունով՝ վեհ ու հեզ (Հովհաննես ՇիրազԴեռ մի քանի ժամ մնում էր մինչև ճաշը (Րաֆֆի

Արտահայտություն խմբագրել

Հայերենում ժամանակի պարագան արտահայտվում է.

Ժամանակակից գրական հայերենում դրսևորվում է տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական հոլովներով։ Օրինակ՝ «Կեսօրին սաստիկ շոգ էր», «Ցերեկը գրողների տանը հանդիպում կա», «Վաղվանից քննություններն սկսվում են», «Ցերեկով դժվար է որս անել» և այլն։

Ժամանականիշ որոշ բառեր ժամանակի պարագայի պաշտոնում հանդես կարող են գալ միայն բառակապակցությամբ, օրինակ՝ այդ օրը, մի օր, հետևյալ օրը, ամեն օր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 304-305։
  2. Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 523։
  3. Առաքելյան, Վարագ (1958). Հայերենի շարահյուսություն. Vol. հ. 1. ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն. էջ 351.