Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան, նրանց երաժշտական կարիերան սկսվել է 2016 թ.-ին «Ես և եղբայրս» երգով և շարունակվում է մինչ օրս։ Նրանք ունեցել են բազմաթիվ երգեր, տեսահոլովակներ, մենահամերգներ, հյուրախաղեր։ Հակոբ Հակոբյանը և Արմեն Հովհաննիսյանը կատարում են բազմաթիվ երգեր հայրենասիրական, ժողովրդական և էստրադային ժանրերում։

Հակոբ և Արմեն
Ծնվել էՀակոբ - հունիսի 23, 1988 (35 տարեկան)
Արմեն - ապրիլի 8, 1989 (35 տարեկան)
Երևան, {{{2}}} Հայաստան
Ժանրերժողովրդական, հայրենասիրական, Փոփ
Մասնագիտություներգիչ և երաժիշտ
Կայքhakobarmen.com

Նրանք պարգևատրվել են տարբեր մրցանակներով. «Տարվա դուետ» AAD մրցանակներ, 2017 «Տարվա հայտնություն» - Ազգային երաժշտական մրցանակներ, 2018 «Տարվա երգ» - «Տարվա երգ» մրցանակներ, 2018 լավագույն դուետի հայկական տեղեկատվական մրցանակներ, 2018 «Տարվա երգ» - Տարվա երգի մրցանակներ, 2019 թ.[1][2]:

Կենսագրություն խմբագրել

Հակոբ Հակոբյան

Հակոբ Հակոբյան Ավետիսի, ծնվել է 23.06.1988թ.-ին։

1994թ․ ընդունվել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։ Դպրոցական տարիներին Հակոբ Հակոբյանն աչքի է ընկել իր դերասանական, հաղորդավարական, երաժշտական ունակություններով, որոնց շրջանակներում մասնակցել է բազմաթիվ ասմունքի օլիմպիադաների, տարբեր բեմադրություններում հանդես է եկել որպես երգիչ, դերասան, հաղորդավար։ Ինչպես նաև 6 տարեկան հասակից Հակոբը սկսել է հաճախել հայկական ժողովրդական պարի խմբակ՝ «Սևան» մանկապատանեկան պարային համույթ, այնուհետև 15 տարեկանից մինչև 23 տարեկանը պարարվեստը շարունակել է «Բերդ» պարային համույթում։

2004թ․ Հակոբ Հակոբյանը սկսել է աշխատել Հայաստանի հանրային ռադիոկայանում՝ որպես հաղորդավար, իսկ հետո՝ «Ազգային երաժշտական» հեռուստաալիքում՝ «Նոր ժամանակներ» հեռուստանախագծի շրջանակում։

2004 թ.-ին․ Հակոբ Հակոբյանն ընդունվել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ հեռուստառեժիսուրայի ֆակուլտետ։ Գերազանց առաջադիմությամբ ավարտելով ինստիտուտը՝ 2009թ․ Հակոբը ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրա։ Ուսանողական տարիներին Հակոբը՝ որպես կինոռեժիսոր, նկարահանել է մի քանի փաստավավերագրական, կարճամետրաժ ֆիլմեր՝ արժանանալով տարբեր կինոփառատոններում տարբեր մրցանակների։ Սկսած տվյալ ժամանակահատվածից մինչ օրս նա նաև ակտիվ գործունեություն է ծավալել տարբեր թատերական և կինո փառատոններում՝ որպես կամավոր։

Հեռուստատեսային իր գործունեությունը Հակոբ Հակոբյանը սկսել է 2006թ․։ Մինչև 2008թ․ որպես հաղորդավար աշխատելով «Երևան» հեռուստաընկերությունում, Հակոբը ժամանակի ընթացքում սկսեց ներկայանալ նաև որպես ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ 2009թ․ Հակոբ Հակոբյանը ընդունվել է աշխատանքի ԱԹՎ հեռուստաընկերությունում և այնտեղ իր գործունեությունը շարունակել է ծավալել մինչև 2017թ․։ Որպես հաղորդավար նա ներկայացել է այնպիսի հեռուստանախագծերում, ինչպիսիք են «Oops»-ը, «Թաքնված oops»-ը, «mini oops»-ը, «Կենդանիների առեղծվածը»-ը, «Բարտեր»-ը, «Սոված Խաղեր»-ը և «Հայաստանի ձայնը»։ Իսկ որպես ռեժիսոր նրա առաջին հեռուստանախագիծը եղել է «Սեքսը փոքր քաղաքում»-ը, իսկ որպես պրոդյուսեր՝ «Արի ամուսնանանք»-ը։ Ժամանակի ընթացքում իր հեռուստատեսային գործունեությունը համատեղելով դերասանի մասնագիտության հետ՝ Հակոբ Հակոբյանը որպես դերասան հեռուստադիտողին սկսեց հանդես գալ «Քարեդարդ» կատակերգական հեռուստասերիալում, այնուհետև՝ «Աբելի քույրը» հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսներից մեկին։ 2017 թ.-ից մինչ օրս Հակոբը Գայանե Փայտյանի դպրոցում դասավանդում է հաղորդավարական արվեստ։

Սկսած 2016 թ.-ից՝ Հակոբ Հակոբյանը երգիչ Արմեն Հովհաննիսյանի հետ միասին հանդես գալով զուգերգերով, սկսեց իր երաժշտական կարիերան։ Նրանց առաջին համատեղ երգը, որը մեծ հաջողություն և վարկանիշ գրանցեց, «Ախպերս ու ես»-ն էր։ Իրենց երաժշտական դուետի շրջանակում Հակոբը և Արմենը հանդիսատեսի դատին են հանձնել և մինչ օրս շարունակում են հանձնել բազմաթիվ երգեր՝ հայրենասիրական, ժողովրդական, էստրադային ժանրերում և տեսահոլովակներ, որոնք մեծ հայտնություն են բերել նրանց։ Ինչպես նաև Հակոբը և Արմենն ունեցել են մի շարք մենահամերգներ  և շրջագայություններ[3][4][5][6]։

Այս ամենի արդյունքում այսօր Հակոբ Հակոբյանն արդեն բավականին հաջողակ ու կայացած երգիչ է հայկական շոու բիզնեսում։

Արմեն Հովհաննիսյան

Արմեն Հովհաննիսյան Ալբերտի, ծնվել է 08.04.1989 թ.-ին Երևանում։

1995թ․ ընդունվել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան 114 դպրոց, որտեղ աչքի է ընկել արվեստի՝ իր հանդեպ ունեցած ուշադրությամբ։

Երաժշտության հանդեպ սերն Արմենի մոտ արտահայտվել է դեռ վաղ տարիքից։ Որպես երգիչ նա առաջինը հանդես է եկել դպրոցում՝ տարբեր միջոցառումներում երգելով ժողովրդական հայրենասիրական երգեր։ 7 տարեկանից մինչև 14 տարեկան Արմենը հաճախել է նաև ջրացատկի մարզումների և հետագայում մի քանի անգամ տարբեր մրցարշավների ընթացքում արժանացել առաջին մրցանակի։ Սրա հետ մեկտեղ, Արմեն Հովհաննիսյանը այցելել է նաև պարի խմբակ՝ Սոֆի Դևոյանի հոգու և պարի դպրոց։

2005թ․ դպրոցն ավարտելուց հետո,  Արմեն Հովհաննիսյանը ընդունվել է է ֆինանսների ակադեմիա՝ տնտեսագիության բաժին։ Սակայն հասկանալով, որ տնտեսագետի մասնագիտությունն իրենը չէ, Արմենը 2006 թ.-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ դասկան վոկալի բաժին։ 6 տարի մասնագիտական կրթություն ստանալուց հետո  Արմենը զորակոչվել է բանակ՝ որպես մեներգիչ 2 տարի ծառայելով  Հայաստանի պաշտպանության նախարարության սպայի տան զորական անսամբլում։

Իր երաժշտական լուրջ կարիերան Արմեն Հովհաննիսյանը սկսել է 2013 թ.-ին՝ մասնակցելով «Հայաստանի Ձայնը» երաժշտական հեռուստանախագծին և հասնելով մինչև կիսաեզրափակիչ փուլ։ Նախագծի շնորհիվ ձեռք բերելով մեծ հայտնիություն և հաջողություն՝ Արմեն Հովհաննիսյանը սկսում է մեկը մյուսի հետևից նկարահանել իր անհատական տեսահոլովակները, որոնք ևս նպաստում են որպես երգիչ նրա առաջմղմանը և հետագա հաջող զարգացմանը։

2016թ-ից Արմեն Հովհաննիսյանը սկսեց Հակոբ Հակոբյանի հետ միասին ներկայանալ երաժշտական զուգերգով, որով Արմեն Հովհաննիսյանը վերջնականապես հաստատեց դիրքերը հայկական շոու բիզնեսում։ Հակոբ Հակոբյանի հետ միասին բացի իրենց անհատական աշխատանքներից, նրանք սկսեցին իրենց մատուցմամբ հանդիսատեսին ներկայացնել է նաև արդեն հայտնի հայրենասիրական, ժողովրդական էստրադային երգեր։ Իրենց ստեղծագործական դուետի շրջանակում Հակոբ Հակոբյանը և Արմեն Հովհաննիսյանը շրջագայել են մի շարք երկրներով՝ հայ հանդիսատեսի համար ունենալով բազմաթիվ համերգներ աշխարհի տարբեր երկրներում։ Հակոբ Հակոբյանի և Արմեն Հովհաննիսյանի համատեղ կարիերան շարունակվում է մինչ օրս[7][8]։

Բացի երաժշտական իրենց կարիերայից, Հակոբը և Արմենը 2020թ.-ին Usarmenia հեռուտաընկերության կողմից առաջարկ ստացան նկարահանվելու «Խաբկանք» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորեցին Հակոբ և Արմեն եղբայրների կերպարները։

Գործունեություն խմբագրել

Սկսած 2016 թ-ից և մինչ օրս Հակոբ և Արմեն դուետը բացի իրենց հեղինակային աշխատանքներից, ներկայացրել են նաև մի շարք հայտնի երգերի քովեր տարբերակները։ Դրանք են. "Ախպերս ու ես", "Ով հայոց մայրեր", "Կարմիր կակաչներ", "Շարան", "Հաբրբան", "Արդյոք ովքեր են", "Քոչարի", "Կանաչ ու կարմիր տերևը, Նինեմ Նինեմ", "Գինի լից"։

Իրենց ստեղծագործական  գործունեության տարիների ընթացքում  Հակոբ Հակոբյանը և Արմեն Հովհաննիսյանը մի շարք երաժշտական մրցույթներում հանդես են եկել  նաև որպես ժյուրիի անդամներ.

  • "Զվարթնոց Վերածննդի" համահայկական մրցույթ ( 2017թ.)[9],
  • "Հարմոնիա" համահայկական երաժշտական մրցույթ ( 2021թ. մայիս)[10],
  • "Հայաստանի լավագույն ձայներ" երգի հանրապետական մրցույթ՝ կազմակերպված միջազգային WAPA-ի կողմից (2021թ. մայիս)[11]
  • "Նոր  8֊րդ  հնչյուն" արվեստի և երաժշտության ամենամյա միջազգային մրցույթ֊փառատոն[12]։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ

Տարի Անվանում
2016 Ախպերս ու ես
2016 Ով հայոց մայրեր
2016 Կարմիր կակաչներ
2016 Շարան
2017 Ախպերնորով
2017 Արդյոք ովքեր են
2017 Մամ ջան
2018 Քոչարի
2018 Ջան ասեք
2018 Շնորհակալ ենք
2018 Քույրս
2018 Իմ բալենա
2018 Տաքա-Տաքա
2018 Կանաչ ու կարմիր տերևը
2018 Նինմ - Նինմ
2018 Հով արեք
2018 Տանեմ - Տանեմ
2019 Լավն ես
2019 Լույսից լուսե
2019 Իմ ընկեր
2020 Մի օր
2020 Նոր առավոտ
2020 Մի փամփուշտ
2021 Գինի լից

Մրցանակներ խմբագրել

Տարի Մրցանակ
2017 Տարվա դուետ-AAD
2018 Տարվա հայտնություն-«Ծիծեռնակ» երաժշտական մրցանակաբաշխություն
2018-2019 Տարվա երգ
2019-2020 Տարվա երգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Hakob & Armen». hakobarmen.com. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  2. «Hakob Hakobyan Armen Hovhannisyan YouTube Channel Analytics and Report - NoxInfluencer». www.noxinfluencer.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  3. «Текст песни Hakob Hakobyan & Armen Hovhannisyan (Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան) - RU». lyricstranslate.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  4. ««Միլիոնից ավելի դիտում ունեցանք». Հակոբ Հակոբյանը` երգչի կարիերա սկսելու և նոր աշխատանք ներկայացնելու մասին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  5. «Հակոբ Հակոբյանը պատմել է իր և Արմեն Հովհաննիսյանի նոր աշխատանքի մասին - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  6. Mediamax. «Հակոբ Հակոբյան եւ Արմեն Հովհաննիսյան - «Եթե գտնեմ քեզ»». Bravo.am. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  7. Admin. «Hakob Hakobyan & Armen Hovhannisyan Luysic luse | ArmNew News» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  8. «Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հովհաննիսյան և Հակոբ Հակոբյան՝ «Արդյոք ովքեր են»». lurer.com. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  9. «"Zvartnoc Veracnndi" himnadram». Վերցված է 27.09.2021-ին.
  10. «"«Հարմոնիա» մրցույթը և հայտնի դարձած հաղթողները"». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 27.09.2021-ին.
  11. «"Միջազգային WAPA-ի կողմից կազմակերպված երաժշտական մրցույթը Երևանում և դրա մանրամասները"». Վերցված է 30.09.2021-ին.
  12. ««Այս մրցույթին այնքան շատ տաղանդավորներ կային, որ դժվար էր գնահատական տալը». կայացավ «Նոր ութերորդ հնչյուն» արվեստի և երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնը». Վերցված է 10 Հոկտեմբեր, 2021-ին.

Աղբյուրներ խմբագրել