Հակոբ Պայրամյան

հայ բժիշկ

Հակոբ Պայրամյան (Քիլիս, Հալեպի նահանգ - ?), հայ բժիշկ։

Հակոբ Պայրամյան
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՔիլիս
Մահացել է20-րդ դար
Մահվան վայրանհայտ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հալեպի նահանգի Քիլիսի գավառակի կենտրոն Քիլիս քաղաքում։ Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ 1917 թվականին Պաղեստինի ռազմաճակատում գերի է ընկել անգլիացիների ձեռքը։ 1918 թվականին թուրքերի պարտությունից և պատերազմի ավարտից հետո ազատվել է գերությունից ու Քիլիս վերադարձել։ 1918-22 թվականներին Քիլիսում բժիշկ է աշխատել։

Գրականություն խմբագրել

  • Պայրամեան Ալիշան Ա., Կիլիզա. Հայկական Քիլիս, Երեւան, 2001։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։