Հակոբ Ճամճիօղլու

հայ թարգմանիչ

Հակոբ Ճամճիօղլու (1675, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1775), հայ թարգմանիչ։

Հակոբ Ճամճիօղլու
Ծնվել է1675
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1775
Ազգությունհայ
Մասնագիտությունթարգմանիչ

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ուղարկվել է Փարիզ՝ սովորելու «Երիտասարդ լեզվագետների դպրոցում», որի նպատակներ էր մասնագետներ պատրաստել Արևելքի համար։ Յոթ տարի այնտեղ սովորելուց հետո վերադարձել է ծննդավայր, կատարելագործել հայերեն, թուրքերեն, հունարեն լեզուների իր գիտելիքները։ 1721 թ.-ին նշանակվել է Կ. Պոլսի շվեդական դեսպանատան թարգման. այդ պաշտոնում մնացել է մինչև մահը։

Ունեցել է թարգմանական բեղուն գործունեություն։ Թարգմանություններ է կատարել ֆրանսերենից, լատիներենից, անգլերենից և հունարենից։ Ֆրանսերենից թարգմանել է «Գիրք զոր ասի խրատ հոգեկան» երկը, որ լույս է տեսել Կ. Պոլսում, 1736 թ.-ին, հայերեն և հայատառ թուրքերեն։ Լատիներենից թարգմանել է «Կատոնի յաղագս բարւոք կենցաղավարելոյ» երկը, հունարենից՝ «Գիրք յունաց որ կոչի օրոլոկիոն մեծ» ժամգիրքը (տպ.՝ Կ. Պոլիս, 1800)[1]։

ԱղբյուրներԽմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 138