Հակոբ Հաճյան

հայ հրապարակախոս, արձակագիր, խմբագիր

Հակոբ Հաճյան (1828, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1903), հայ արձակագիր, հրապարակախոս-խմբագիր։

Հակոբ Հաճյան
Ծնվել է1828
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1903
Մասնագիտությունհրապարակախոս, խմբագիր և արձակագիր
Լեզուարեւմտահայերէն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
ԱշխատավայրՄիմոս, Ծաղիկ և Մանզումեի էֆքյար
Հակոբ Հաճյան Վիքիդարանում

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ Գրական-հրապարակախոսական ասպարեզ է մտել 1860-ականների կեսերից, աշխատակցելով պոլսահայ մամուլին։ 1875-1877 թվականներին խմբագրել է «Միմոս» երգիծաթերթը, 1897-1898 թվականներին՝ «Ծաղիկ» պարբերականը։ 1901 թվականից մինչև մահը եղել է «Մանզումեի էֆքյար» թերթի օգնական խմբագիրը։ 1869 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա «Հեղինե կամ գաղտնիք մը ի Կոստանդնուպոլիս» վեպը, որը հետագայում արժանացել է մի քանի տպագրությունների (Բ տպ., 1909, Գ տպ., 1925)։ 1886 թվականին տպագրել է «Բերայի գիշերները» արկածային վեպը, որը նույնպես վերահրատարակվել է 1914 և 1927 թթ.։ Նրա «Կորուսյալ կտակը» վեպն էլ որպես թերթոն տպագրվել է «Ծաղիկ» պարբերականում, 1896 թվականին։ Սրանցից բացի՝ 1897-1898 թվականներին մաս-մաս լույս է ընծայել «Մոզաիգ 999 հատիկներով» ստվար ժողովածուն, որը պարունակում է մանրապատումներ[1]։

ԱղբյուրներԽմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 150-151 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 696