Հակոբ Իսպեչերյան

հայ բժիշկ

Հակոբ Իսպեչերյան (1856, Կեսարիա, Թուրքիա), հայ դեղագործ։

Հակոբ Իսպեչերյան
Ծնվել է1856
ԾննդավայրԿեսարիա, Թուրքիա
Մահվան վայրՀալեպ
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան դե­ղա­գոր­ծա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունդեղագործ
ԱշխատավայրՀա­ու­րա­նի թա­ղա­պե­տա­կան բժիշկ

Կենսագրություն խմբագրել

Հակոբ Իսպեչերյանը ծնվել է 1856 թվականին, Ան­կա­րա­յի նա­հան­գի Կեսարիայի գավառի կենտրոն՝ Կե­սա­րիա քաղաքում։ 1876 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան դեղագործական վարժարանը և դեղագործի վկայական ստացել։ 1876-1886 թվականներին դեղագործ է աշխատել Կ. Պոլսում, ապա՝ Կեսարիայում։ 1886-1890 թվականներին սովորել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում և բժշկի վկայական ստացել։

1890-1915 թվականներին Կեսարիայում թաղապետարանի բժիշկ է աշխատել։ 1915 թվականին Կեսարիայում ձերբակալվել է և Սի­րի­այի հարավի Դարաա քաղաքն աքսորվել։ Այնուհետև ազատվել է և նշանակվել Հաուրանի թաղապետական բժիշկ։ Այստեղ, ըստ ոմն «Իրա­զե­կի», ինչ-որ չափազանց տխուր դեր է կատարել։

1918 թվականին Առա­ջին աշ­խար­հա­մար­տի ավարտից հետո հաստատվել է Հա­լե­պում, որտեղ և մահացել է։

Գրականություն խմբագրել

  • Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ հատոր, Գահիրէ, 1937։
  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։