Հակոբ Թերզյան

հայ հրապարակախոս, բանասեր, լրագրող, դեղագործ, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Հարությունի Թերզյան (օգոստոսի 22, 1879(1879-08-22), Հաճն, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915[1][2], Այաս, Ադանայի մարզ, Թուրքիա), հայ հրապարակախոս, բանասեր, դեղագործ։

Հակոբ Թերզյան
արմտ. հայ.՝ Յակոբ Թերզեան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 22, 1879(1879-08-22)
ԾննդավայրՀաճն, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1915[1][2]
Մահվան վայրԱյաս, Ադանայի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունդեղագործ, հրապարակախոս, բանասեր և լրագրող
 Hagop Terzian Վիքիպահեստում

Կյանքը և գործունեությունը

խմբագրել

Ծնվել է 1879 թվականի օգոստոսի 22-ին, Ադանայի նահանգի Մարաշի գավառի Հաճընի գավառակի կենտրոն Հաճըն քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև սովորել Ադանայի Ազգային վարժարանում, ավարտել Հիսուսյանների Ադանայի վարժարանը։

1897 թ. մեկնել է Կ. Պոլիս։ 1900 թ. ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը և դեղագործի վկայական ստացել։ 1908 թ. եղել է Ադրիանապոլիս քաղաքի «Մեր­քե­զի» («Կենտ­րո­նա­կան») դեղատան տնօրենը։ Եղել է ճանաչված հրապարակախոս, զբաղվել է նաև գրական գործունեությամբ, բանասիրությամբ, լուսանկարչությամբ։ Միաժամանակ եղել է նաև ճանաչված փաստաբան։ Կ. Պոլսի հայկական պարբերականներում տպագրված իր հրապարակախոսական և բանասիրական հոդվածները ստորագրել է Յակթեր, Հմայեակ, Յիթօ, Տաւրոս, Թղթակից ծածկանուններով։ 1909 թ. ապրիլին Կիլիկիայում տեղի ունեցած հայկական կոտորածների ժամանակ եղել է Ադանայի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը։ Մազապուրծ լինելով կոտորածից՝ վերադարձել է Կ. Պոլիս։ Կ. Պոլսի Կում կափու թաղամասում ունեցել է «Ադա­նա» անունով սեփական դեղատունը։ Եղել է հնչակյան գործիչ։ 1912 թ. Կ. Պոլսում հրատարակել է «Կի­լի­կի­ոյ աղէ­տը. ակա­նա­տե­սի նկա­րագ­րու­թիւն­ներ» 5 հատորով ծավալուն աշխատությունը, որում հանգամանորեն նկարագրել է 1909 թ. Կիլիկիայի կոտորածը՝ վիճակագրական տվյալներով։ Աշխատությունը ներկայացվել է Իզմիրյանց գրական մրցանակին, սակայն օսմանյան կառավարությունն ամբողջ տպաքանակը բռնագրավել է։ Հակոբը կարողացել է այդ գրքի մի քանի հարյուր օրինակ փախցնել և թաքցնել իր տան առաստաղների արանքներում։ Այդ մասին իմացել է նրա եղբայր Տիրան Թերզյանը։ 1915 թ. Հաճընում և Ադանայում հաջորդաբար ունեցել է սեփական դեղատներ ու դեղագործ աշխատել։ 1915 թ. ապրիլին Կ. Պոլսում ձերբակալվել է և աքսորվել Այաշ, այնուհետև՝ Չանղըրը։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Ձերբակալությունից հետո կառավարության ներկայացուցիչները նրա դեղատունը կողոպտել են և դուռը կնքել։ 1915 թ. ապրիլի 24-ին, գաղթի ճանապարհին, Չանղըրըից դուրս, Անկարայի մոտակայքում սրախողխող է արվել ընկերոջ՝ բժիշկ Միսքճյանի հետ միասին՝ մոտ 35 տարեկանում։

Աշխատություններ

խմբագրել
  1. Արուեստ լուսանկարչութեան, Կ. Պոլիս, 1905։
  2. Ատանայի կեանքը, Կ.Պոլիս, 1909 (1911)։
  3. Կիլիկիոյ աղէտը. ականատեսի նկարագրութիւններ, 5 հատորով, (պատկերազարդ), Կ. Պոլիս, 1912։
  4. Հաճընի գաւառաբար- բառը, ձեռագիր, անտիպ։

Գրականություն

խմբագրել
  1. Թէրզեան Յակոբ Յ., Կիլիկիոյ աղէտը, Կ. Պոլիս, 1912։
  2. Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  3. Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
  4. Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  5. Ստեփանյան Գառնիկ, Կենսագրական բառարան, հ. Ա., Երևան, 1973։
  6. Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  7. Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  8. Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
  9. Մազմանեան Վրոյր, Յուշեր Եւ Վկայութիւններ, Անթիլիաս, 1991, 345 էջ
  10. Հայկական հարց, հանրագիտարան, Երևան, 1996։
  11. Օտեան Երուանդ, Մեր երեսփոխանները, մեր Ազգային ժողովը, Երեւան, 1999։
  12. Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  13. Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
  14. Քոչարյան Վահան, Հայ լուսանկարիչներ, Երևան, 2007։
  15. Ավագեան Կարինէ, «Չան­ղը­րըի 1915 թ. ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. 1-12
  16. Սիմոնյան Հրաչիկ, Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ), Երևան, 2009։
  17. Իսկահատեան Հարութիւն, Վկայարան Հայկական Ցեղասպանութեան, Գիրք Բ., Պէյրութ, 2011, 352 էջ։
  18. Իսկահատեան Հ., Վկայարան հայկական ցեղասպանութեան, Գիրք Գ, Պէյրութ, 2011, 395 էջ
  19. ՀՑԹԻՖ, ֆ-49, ծ-13, պ-14[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  3. Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Թերզյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Թերզյան» հոդվածին։