Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ

Հովհաննես Թումանյանի քառյակ

«Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ» Հովհաննես Թումանյանի քառյակներից, հեղինակն այն գրել է 1921 թվականի մայիսի 3-ին։

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ...
Տեսակգրական ստեղծագործություն և քառյակ
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1921
Հրատարակչություն«Նոր ուղի» ամսագիր
ՎիքիդարանՀազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ

Պատմություն խմբագրել

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի № 109 և № 261 ֆոնդերում պահվում են երկու ինքնագիր, Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում են ևս երեք ինքնագիր, որոնցից ամենակատարյալը վերջին՝ Ե ինքնագիրն է։ Այս քառյակի վրա ևս Թումանյանը կատարել է մի շարք ուղղումներ, որոնք տրվում են «Տարբերակներ» բաժնում։

Քառյակն առաջին անգամ տպագրվել է Երևանում լույս տեսած «Նոր ուղի», ամսագիրի 1929 թվականի № 1 համարի 8-րդ էջում, այնուհետև՝ Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի, 549-րդ էջումց[1]։

Տպագրվում է Ե ինքնագրից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 526.