Հազարասպ (ուզբ.՝ Hazorasp, Ҳазорасп), քաղաքային ավան (1984-1992 թվականներին՝ քաղաք) Ուզբեկստանում Խորեզմի մարզի վարչական կենտրոնը։ 2008 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։

Բնակավայր
Հազարասպ
ԵրկիրՈւզբեկստան Ուզբեկստան
ԲԾՄ100 մետր
Հազարասպ (Ուզբեկստան)##
Հազարասպ (Ուզբեկստան)

Պատմություն խմբագրել

Հին Հազարասպ խմբագրել

Հազարասպը Կենտրոնական Ասիայի ամենահին քաղաքներից մեկն է, որը գտնվում է Ուզբեկստանի Հանրապետության Խորեզմի օազիսի հարավային սահմանին։

Քաղաքի պատմության վաղ շրջանը ներկայացված է տեղական մշակութային շերտերով, որոնց կերամիկական նյութերը վերաբերում են մ.թ.ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսին, ինչպես նաև աշտարակներով պարիսպների մնացորդներով։

Պատերը կտրված են սլաքի տեսքով անցքերով և զարդարված են ուղղանկյուն որմնասյուներով։ Ամրոցի արտաքին պատերն ու անկյունները ամրացված են քառանկյուն և քառակուսի աշտարակներով և որմնասյուներով։

Միջնադարյան Հազարասպ խմբագրել

Հազարասպը հիշատակվում է պարսկական պատմիչ Աթ Տաբարիի պատմական աշխատության մեջ (IX դար)։ 10-րդ դարի պարսիկ աշխարհագրագետ Ալ Իսթահրին, նկարագրելով Խորեզմի ոռոգման համակարգերը, հիշատակել է Հազարասպի մեծ ջրանցքը, որի երկայնքով նավարկել են մեծ նավեր, ինչպես նաև Հազարասպ քաղաքը, որը գտնվել է Ամուդարի մոտակայքում գտնվող մի հարթավայրում։

Ըստ Ալ-Մաքդիսիի՝ Հազարասպը եղել է առևտրային խոշոր քաղաք, ունեցել է շատ շուկաներ[2]։ Հազարասպը մինչև XIII դարի սկիզբը, այսինքն՝ մոնղոլական արշավանքներից առաջ, 300 տարի շարունակեել է ծաղկող առևտրային խոշորագույն քաղաքներից մեկը։

XVIII-XIX դարերում Հազարասպը եղել է խանության 2-րդ նշանակալից քաղաքը մայրաքաղաք Խիվայից հետո, որտեղ ապրում էր Խիվա խանի ժառանգներից մեկը։ Այդ տեղեկատվությունը թողել են օտարերկրյա ճանապարհորդներ Թոմսոնը, Եֆրեմովը, Ռուկավկինը և այլք[3]։

XIX դարի սկզբին Հազարասպը բաժանվել է հետևյալ թաղամասերի՝ Կիփչակ-Կունգրադ, Աք Սարայ, Խան Կալաշի, Մայ Ջենգիլ և այլն[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Khazarasp - UNESCO World Heritage Centre». UNESCO World Heritage Centre. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. Толстов С.П. По следам древнехорезмийской цивилизации. М.-Л., 1948, с. 236.
  3. «М. Рахмон: Древний Хазарасп — неприступная крепость и красивый город приглашает в гости|ЦентрАзия». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  4. Путешествие в Туркмению и Хиву в 1819 и 1820 годах гвардейского генерального штаба капитана Николая Муравьева, посланного в сии страны для переговоров. М., 1822, с. 33.

Գրականություն խմբագրել

  • Толстов С. П. Древний Хорезм. М.-Л., 1948.
  • Luzac, & Co (1986). «The Encyclopedia of Islam». The Encyclopaedia of Islam, Vol. III. London: E.J. Brill. էջեր 1–1304.

Արտաքին հղումներ խմբագրել