Հաբ (անգլ.՝ hub), Էդինբուրգի միջազգային փառատոնի շտաբը, 1999 թվականից գործում է 19-րդ դարի տաճարում։ Գտնվում է Էդինբուրգի ամրոցի հարևանությամբ` Թագավորական մղոնում` շոտլանդական մայրաքաղաքի կենտրոնում։ Հաբը նաև էդինբուրգյան մյուս փառատոների տեղեկատվական կենտրոնն է[1]։

Հաբի տեսքը Էդինբուրգյան ամրոցի կողմից

Պատմություն խմբագրել

19-րդ դարի կեսին Թագավորական մղոնում` սուրբ Ջայլզի տաճարից ոչ հեռու, կառուցվել է Սուրբ Ջոնի եկեղեցին (անգլ.՝ Tolbooth Kirk St. John)։ Շինարարությունը ընթացել է 1839-1844 թվականներին ճարտարապետներ Օգաստես Ուեբլի Պյուջինի և Ջեյմս Գիլեսպի Գրեմի նախագծով[2][3]։

Նեոգոթիկայի ոճով կառուցված եկեղեցին, որն ուներ Էդինբուրգում ամենաբարձր` 73 մետրանոց սրաձող, միանգամից դարձավ Շոտլանդիայի մայրաքաղաքում գերիշխող տեսք ունեցող շինությունը[2][4]։ Եկեղեցին գործել է մինչև 1979 թվականը, երբ փակվել է Շոտլանդիայի եկեղեցու և Շոտլանդիայի միավորված ազատ եկեղեցու (անգլ.՝ United Free Church of Scotland) միավորման հետևանքով[5]։

Որոշ ժամանակ Սուրբ Ջոնի եկեղեցին չի գործել։ Միայն 1999 թվականի վերանորոգումից հետո այնտեղ տեղակայվել է Հաբը (անգլ.՝ hub)` էդինբուրգյան նշանավոր փառատոների շտաբն ու տեղեկատվական կենտրոնը։

Ներկայումս շինությունն ունի մի քանի սրահներ, որոնցից խոշորագույնը կարող է ընդունել 420 մարդ։ Կա նաև գրադարան և սրճարան։ Ներքին տարածքները տրվում են վարձակալությամբ տարբեր հավաքույթներ, հրավերքներ, հարսանեկան արարողություններ իրականացնելու համար[1]։

Մեծ սրահը, որը կոչվում է «Վիկտորյայի սրահ», մինչև 2004 թվականը երբեմն օգտագործվել է խորհրդարանական նիստեր անցկացնելու նպատակով, մինչև Հոլիռուդյան պալատի դիմաց կառուցվել է Շոտլանդիայի խորհրդարանի նոր շենքը[6]։

Հաբ և փառատոներ խմբագրել

Հաբ` Էդինբուրգի միջազգային փառատոնի շտաբ
 
Տեսքը Թագավորական մղոնից
 
«Արվեստի աստիճաններ»
 
Հաբի տեսքը ակադեմիայից

Հաբը մշտապես գործում է, այնտեղ անցկացվում են համերգներ և թատերական ներկայացումներ։ Տարեկան կենտրոն է այցելում ավելի քան 500.000 զբոսաշրջիկ։ Հաբի աշխատանքի բուռն շրջանը ամռանն է, երբ մեկը մյուսի հետևից անցկացվում են էդինբուրգյան հայտնի փառատոները։ Հարյուր հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից ժամանում են Էդինբուրգ. քաղաքի բնակչությունը կրկնակի մեծանում է։ Պատահական չէ, որ Շոտլանդիան անվանում են համաշխարհային փառատոնային մայրաքաղաք[7]։

Էդինբուրգի միջազգային փառատոնի տնօրեն Ջոնաթան Միլսը, պատասխանելով լրագրողների հարցերին, մեկնաբանել է, որ ամենամյա փառատոների գաղտնիքը բազմազանության, անմիջականության, անկաշկանդության մեջ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «The Hub». // eif.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.(անգլ.)
  2. 2,0 2,1 «Объединённое Королевство. Шотландия. Эдинбург. Церковь Tolbooth (Tolbooth Kirk)». //victor.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  3. «The Hub Festival Centre». //canmore.rcahms.gov.uk. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)(անգլ.)
  4. «Edinburgh Photo Library — Tolbooth Kirk». // rampantscotland.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.(անգլ.)
  5. «Эдинбург. По Королевской миле от замка до Северного моста». // dkphoto.livejournal.com. Sep. 5th, 2006. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Парламент Шотландии — жемчужина архитектуры и деконструктивизма». //glammilk.ru. 30 Мар 2011. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)(չաշխատող հղում)
  7. «About Edinburgh». // eif.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել