ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ։ Բացվել է 2007 թվականին։ ներառում է հինգ մասնագիտություններ։ Ունի շուրջ 300 ուսանող[1]։

ՀՊՏՀ, Եղեգնաձորի մասնաճյուղ
ՀապավումՀՊՏՀ, Եղեգնաձորի մ/ճ
Տեսակակադեմիական ինստիտուտ
ՏնօրենԱրփինե Հովակիմյան
ՀասցեՀՀ, Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Վայքի 4

Պատմություն խմբագրել

Մասնաճյուղը հիմնադրվել է 2007 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ։ Առաջին տնօրենն է եղել տ.գ.թ., դոցենտ Էդգար Ղազարյանը։ Առաջին ընդունելությունը կազմակերպվել է 2008 թվականին երեք մասնագիտությունների գծով՝ ֆինանսներ, միջազգային տնտեսական հարաբերություններ և կառավարում, իսկ այժմ 2013 - 2014 ուսումնական տարում համալսարանում առկա է բակալավրիատի առկա ուսուցման հինգ բաժին. նախկին երեքին ավելացել ևս երկու բաժին՝ հաշվապահական հաշվառում և ձեռնարկությունների կառավարում։ 2012 թ-ին համալսարանում բացվել են հեռակա ուսուցման և մագիստրատուրայի բաժինը։ 2013-2014 ուսումնական տարվա դրությամբ մասնաճյուղում սովորում է շուրջ 250 ուսանող։ Մասնաճյուղն ունի ինչպես անվճար՝ տարկետման իրավունքով, այնպես էլ վճարովի համակարգի ուսուցման տեղեր։ Պրոֆեսորադասախոսական անձնակազմի հիմնական մասը ժամանում է մայրաքաղաքից, դասավանդում եմ նաև Վայոց ձորի մարզի վաստակաշատ դասախոսներ։ Մասնաճյուղում ուսման առաջադիմությունը բավական բարձր է, ինչի շնորհիվ վճարովի համակարգում սովորող ուսանողների մոտ 35-40%-ին յուրաքանչյուր տարի մրցութային կարգով շնորհվում են տարբեր տիպի կրթաթոշակներ։ Բարձր առաջադիմության վառ ապացույց են նաև համալսարանի շրջանավարտների գրեթե 95 տոկոսի աշխատանքով ապահովված լինելու փաստը։

Կառուցվածք խմբագրել

Գիտաուսումնական ամբողջ գործընթացը մասնաճյուղում իրականացվում է մայր ԲՈՒՀ-ի համապատասխան ամբիոնների կողմից կազմված ծրագրերով, մեթոդաբանությամբ և ուսումնական նյութերով։ Մասնաճյուղն ունի գրադարան, համակարգչային լսարան, նիստերի դահլիճ, բացօթյա լսարան, որոնք զինված են համապատասխան, ժամանակակից տեխնիկայով։ Պատրաստման փուլում է գտնվում համալսարանի պաշտոնական կայքէջը։

Գիտական գործունեություն խմբագրել

Մասնաճյուղը բավականին ակտիվ մասնակցում է տարբեր գիտական միջոցառումների, ինչպես նաև հանդես գալիս որպես կազմակերպիչ։ Արդեն ավանդական բնույթ է կրում մասնաճյուղի կողմից կազմակերպվող «Մարզերի զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագիրը կրող հանրապետական գիտաժողովը, որի շրջանակնորում հրապարակվում է նաև գիտական նյութերի ժողովածու։

Ուսանողական խորհուրդ խմբագրել

Մասնաճյուղում բավական ակտիվ գործում է ուսանողական խորհուրդը, որը արդյունավետորեն կազմակերպում է համալսարանի առօրյան և աջակցում է ուսանողներին տարատեսակ աշխատանքներում. միջազգային սեմինարներ, հանդիպումներ, համաժողովներ և այլն։ Ուսխորհրդի անդամները, ինչպես նաև մյուս ուսանողները պարբերաբար ներգրավվում են տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող կամավորական ու վճարովի աշխատանքների մեջ։ Ուսանողների ու անձնակազմի շնորհիվ և տեղական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ մասնաճյուղում ստեղծվել և գործում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը», որի ակտիվիստներ են ոչ միայն ուսանողները, այլև Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքների երիտասարդները։ Ակտիվորեն գործում է նաև բանավեճի ակումբը, որտեղ ակտիվորն քննարկվում են ամենատարբեր հարցեր։ 2014 թվականից Ուսանողական խորհրդի նախագահն է Հայկ Հարությունյանը։

Համագործակցություններ խմբագրել

Մասնաճյուղի համագործակցությունը բավականին մեծ է նաև տեղական ու միջազգային մի շարք կառույցների հետ։ «Կայուն զարգացման հիմնադրամի», գերմանական GIZ-ի և ԱՄՆ դեսպանատան հետ իրականացված մի շարք ծրագրերի արդյունքում տեխնիկական վերազինման մակարդակը բարձրացել է, գործում են տեխնիկական ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարաններ։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրեն, բարերար՝Ռալֆ Յիրիկյանի օգնությամբ գործում է ժամանակակից սարքավորումներով հագեցած համակարգչային լսարան։ Համալսարանը համագործակցում է նաև այլ տեղական և արտասահմանյան կազմակերպությունների հետ։

Գրականություն խմբագրել

  1. «ՀՊՏՀ պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.