ՀՀ լեռնատափաստանային հողեր

ՀՀ լեռնատափաստանային հողեր, կազմում են ՀՀ տարածքի 13,3%-ը (346 հազար հա), հիմնականում զբաղեցնում են Հայկական հրաբխային բարձրավանդակի և Փոքր Կովկասի լեռնաշղթաների 2200-3700 մ բարձրությունները։

Այստեղ հողագրունտների ցածր ջերմաստիճանը և ուժեղ խոնավացումը նպաստել են գաճաճ, ուժեղ ճիմ առաջացնող հացազգի տարախոտային և ընդավոր բուսական խմբավորումների զարգացմանը, որտեղ բուսական մնացորդների թույլ հանքայնացումը նպաստել է ոչ հզոր տորֆացած շերտի և թույլ խտացված հումուսանյութերի ուժեղ կուտակմանը։

Օգտագործում խմբագրել

Լեռնամարգագետնային հողերի մեծ մասի բուսածածկը հիմնականում օգտագործվում է անասնապահության համար՝ որպես ամառային կերի բազա։ Այդ հողերի 31,2%-ը խիստ քարքարոտության, տրոհվածության, էրոզացվածության և թերի ջրարբիացման հետևանքով լիարժեք չի օգտագործվում գյուղատնտեսության մեջ։ Լեռնամարգագետնային հողեի հումուսի պարունակությունը 13-20% է, ունեն թեթև մեխանիկական կազմ ու փխրուն կառուցվածք, միջինից ցածր կլանունակություն (15-20 մգ/էկվ) և թթվային ռեակցիա (pH=4,8-5,5), բարենպաստ ջրաֆիզիկական հատկություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։