ՀՀ բնակչության տեղաբաշխում և խտություն

ՀՀ բնակչության միջին խտությունը 110 մարd/կմ2 է (2010)։ Խտությունն առավել մեծ է Արարատյան դաշտում, որը ՀՀ տարածքի մոտ 26,7 %-ն է, և որտեղ ապրում էընղհանուր բնակչության ավելի քան 50 %-ը։ Առավել նոսր են բնակեցված ՀՀ լեռնային սահմանամերձ որոշ բնակավայրեր։ Համեմատաբար խիտ են բնակեցված Արմավիրի (229 մարղ/կմ2), Կոտայքի (134), Արարատի (133), Շիրակի (105), նոսր՝ Լոռու (74), Արագածոտնի (52), Տավուշի (50), Գեղարքունիքի (45), Սյունիքի (34), Վայոց ձորի (24 մարղ/կմ2) մարզերը։ ՀՀ բնակչության խտությունը նկատելիորեն փոխվում է նաև ըստ վերընթաց գոտիականության։ Մինչև 1000 մ բարձր, գոտում (ՀՀ տարածքի մոտ 10 %-ը) ապրում է բնակչության շուրջ 56 %-ը, 1000-1500 մետր բարձրության գոտում (ՀՀ տարածքի մոտ 19 %-ը)՝ 17 %-ը, 1500-2000 մ բարձր, գոտում (ՀՀ

տարածքի 30 %-ը)՝ 22 %-ը, 2000-2500 մետր բարձր, գոտում (ՀՀ տարածքի մոտ 25 %-ը)՝ մոտ 4 %-ը, 2500 մ-ից բարձր, գոտում (ՀՀ տարածքի մոտ 16 %-ը)՝ մոտ 1 %-ը։

- Ընդամենը Քաղաք Գյուղ
ՀՀ 3266,4 2091,1 1175,3
Ք. Երևան 1124,3 1124,3 -
Արագածոտնի մարզ 142,5 33,2 109,3
Արարատի մարզ 281,0 82,9 198,1
Արմավիրի մարզ 286,6 102,2 184,4
Գեղարքունիքի մարզ 242,3 72,9 162,4
Լոռու մարզ 281,8 165,1 116,7
Կոտայքի մարզ 282,7 158,7 124,0
Շիրակի մարզ 281,7 169,3 112,4
Սյունիքի մարզ 152,8 103,4 49,4
Վայոց ձորի մարզ 56,0 19,4 36,6
Տավուշի մարզ 134,7 52,7 82


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։