ՀՀ արտաքին տնտեսության վճարային հաշվեկշիռ

ՀՀ արտաքին տնտեսութըան վճարային հաշվեկշիռ արտաքին տնտեսական գործունեության արդյունքում տեղի են ունենում տնտեսական հոսքեր հանրապետություն և հանրապետությունից դուրս, որոնք արտահայտվում են վճարային հաշվեկշռում։ Վերջինս բաղկացած է 2 հիմնական, բաժիններից՝ ընթացիկ հաշվից (ցույց է տալիս ներմուծումը, արտահանումը, տրանսֆերտները և գործոնային եկամուտները) և կապիտալի ու ֆինանս, հաշվից (կապիտալի ներհոսքը և արտահոսքը)։ Տնտեսության արտաքին կայունության տեսանկյունից կարևոր է ընդհանուր հաշվի պակասուրդը (դեֆիցիտ) Համախառը ներքին արդյունքի նկատմամբ։ 2000 թվականին այն կազմել է ՀՆԱ-ի 14,6 %-ը, 2007 թվականին նվազել է մինչև 6,4%-ի։ Սակայն 2008 թվականին, համաշխարաըին ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, կրճատվել են ՀՀ ներհոսող տրանսֆերտներն ու գործոնային եկամուտները, կրճատվել է ՀՀ ապրանքների արտաքին պահանջարկը, որի հետևանքով պակասուրդն աճել է շուրջ 2 անգամ՝ կազմելով ՀՆԱ-ի 12,3%-ը։ 2009 թվականին նույնպես արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է (26, 5%-ով), արտահանումը նվազել է 32,7%-ով (748,9 միլիոն դոլար), ներմուծումը՝ 25%-ով (2,830,1 միլիոն դոլար), ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է 1369,49 միլիոն դոլար, որը ՀՆԱ-ի 16%-ն է։ 2010 թվականին այդ ցուցանիշը նվազել է 69,42 միլիոն դոլարով, և պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 14%-ը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։