ՀՀ Վարչական իրավունքի սուբյեկտ

Վարչական իրավունքի սուբյեկտներն այն անձինք, միավորումներն ու մարմիններն են, որոնք ունեն վարչաիրավական կարգավիճակ, այսինքն վարչական իրավունքի նորմերով սահմանված կարգով օգտվում են որոշակի իրավունքներից, կատարում են պարտականությունների, իսկ համապատասխան դեպքերում ենթարկվում են պատասխանատվության։ Վարչական իրավունքին բնորոշ է սուբյեկտների լայն շրջանակ։ «Վարչական իրավունքի սուբյեկտ» հասկացությունը սեռային է, դրա մեջ ներառվում են ֆիզիկական և իրավաբանական անձինք, հասարակական միավորումները, գործադիր իշխանության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները և այլ սուբյեկտներ։ Վարչական իրավունքի սուբյեկտներն ավանդաբար դասակարգվում են երկու խմբի՝ անհատական և կոլեկտիվ։ Անահատական սուբյեկտների թվին են դասվում ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և այլ սուբյեկտները։ Կոլեկտիվ սուբյեկտներն են մարդկանց որոշակի կազմակաիրավական ձև ունեցող միավորումները՝ պետական կառավարման մարմինները, կազմակերպությունները, հասարակական միավորումները և այլն։ Վարչական իրավունքի սուբյեկտներն անհրաժեշտ է տարբերել վարչաիրավական հարաբերության սուբյեկտից։ Ի տարբերություն իրավունքի սուբյեկտի, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զորահավաքի իրականացման նպատակով հարաբերության մեջ է մտնում կոնկրետ քաղաքացու հետ։ Վարչական իրավահարաբերության սուբյեկտ դառնալու համար անձը մարմինը պետք օժտված լինի վարչական կարգավիճակով։ Սակայն իրավունքի սուբյեկտը կարող է երկար ժամանակ չմտնել իրավահարաբերության մեջ ու չդառնալ իրավահարաբերության սուբյեկտ։ Որպեսզի վարչական իրավունքի սուբյեկտը վերածվի վարչաիրավական հարաբերության սուբյեկտին անհրաժեշտ է.

  • հարաբերությունը կարգավորող իրավական նորմ,
  • հարաբերության ծագման հիմք՝ իրավաբանական փաստ,
  • կողմերից մեկի նախաձեռնությունը,
  • վարչական իրավասուբյեկտություն՝ վարչական իրավունքի նորմերով սահմանված իրավունքներ ու պարտականություններ ունենալու և իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, պարտականություններ ստանձնելու, պատասխանատվության ենթարկելու ունակություն (գործունակություն)։

Ֆիզիկական անձինք՝որպես վարչական իրավունքի սուբյեկտներ խմբագրել

ՀՀ օրենսդրության մեջ «ֆիզիկական անձ» կատեգորիան ներառում է ՀՀ քաղաքացիներին այլ պետությունների քաղաքացիերին և քաղաքագիտություն ունեցող անձանց։ ՀՀ քաղաքացիների վարչաիրավական կարդավիճակը ներառում է նրա իրավունքների ու պարտականությունների, դրանց իրացման պետական երաշխիքների համալիրը։ Այն սահմանվում է ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և իրավական ակտերով։ Քաղաքացու վարչաիրավականկարգավիճակը նրա ընդհանուր իրավական դրության բաղկացուցիչ մասն է։ ՀՀ քաղաքացիների վարչական բնույթի իրավունքներն ու պարտականությունները ածանցվում են սահմանադրական իրավունքներից ու պարտականություններից և իրենց կոնկրետ արտահայտություններն են գտնում վարչական իրավունքի աղբյուր հանդիսացող համապատասխան իրավական ակտերում։ ՀՀ քաղաքացիների վարչաիրավական կարգավիճակի կառուցվածքային տարրեր հանդիսացող հիմնական իրավունքների թվին են դասվում ազատության և անձնական անձեռնմխելիության, սեփականության, ազատ տեղաշարժվելու և այլ իրավունքեր։ ՀՀ քաղաքացիների վարչաիրավական կարգավիճակը կազմող իրավունքները հիմնարար նշանակություն ունեն պետական կառավարման համար, դրանք որոշում են քաղաքացիների և վարչական իրավունքի այլ սուբյեկտների միջև վարչաիրավական հարաբերությունների բնույթ։ Ժողովրդավարական պետությունը ոչ միայն ենթադրում է մարդու և քաղաքացու իրավունքների ճանաչումը, պաշտպանությունը այլ նրա պարտականությունների նախատեսումը։ Օժտված լինելով իրավունքներով ՝ ՀՀ քաղաքացիները պետք է կատարեն Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պարտականությունները։ Պետական կառավարման կազմակերպման համար էական նշանակություն ունեցող պարտականություններից են զինապարտությունը, հարկեր վճարելը։ ՀՀ քաղաքացուն որպես վարչական իրավունքի սուբյեկտ բնութագրող կարևոր հատկանիշներից է նրա վարչական իրավասուբյեկտությունը։ Քաղաքացիների վարչաիրավական կարգավիճակը կարող է տարբեր լինել։ Այն որոշվում է վարչական իրավասուբյեկտության ծավալով և բնույթով։ Որպեսզի ՀՀ քաղաքացին պետական կառավարման ոլորտում ունենա իրավունքներ ու պարտականություններ, նա պետք է օժտված լինի վարչական իրավունակությամբ։ ՀՀ քաղաքացուվարչական իրավունակությունը փատացի, պետության կողմից երաշխավորված հնարավորությունն է ունենալ վարչաիրավական բնույթի սուբյեկտիվ իրավունքներ ու իրավաբանական պարտականություններ։ Այն ծագում է ՀՀ քաղաքացու ծննդյան պահից և դադարում մահվամբ։ Վարչական իրավունակությունը վարչական գործունակության անհրաժեշտ պայման է։ ՀՀ քաղաքացու վարչական գործունակությունը պետական կառավարման ոլորտում իր անձնական գործողություններով սուբյեկտիվ իրավունքներ ձեռք բերելու և պարտականություններ ստանձնելու ու կատարելու ունակությունն է։ Այն ծագում է քաղաքացու 18 տարին լրանալուն պես։ Գործունակությունը դատական կարգով համապատասխան հիմքով լրիվ կամ մասնակիորեն կարող է սահմանափակվել։ ՀՀ բնակչության որոշակի մասն են կազմում այլ պետությունների քաղաքացիները և որևէ պետության քաղաքացիություն չունեցող անձինք։ ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների և ապաքաղաքացիների վարչաիրավական կարգավիճակին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով։ ՀՀ-ում օտարերկրյա պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար սահմանվում են կացության հետևյալ կարգավիճակները. 1.ժամանակավոր կացության կարգավիճակ. ՀՀ ոստիկանության կողմից 1 տարի ժամկետով տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գույություն ունեն ՀՀ տարածքում մեկ տարի և ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ՝ ուսումը, աշխատանքի թույլտվության առկայությունը, ՀՀ քաղաքացու, ՀՀ-ում օրինական կարգով բնակվող օտարերկրացու հետ ամուսնությունը, ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու մերձավոր ազգական լինելը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը։ 2. մշտական կացության կարգավիճակ. ՀՀ ոստիկանության կողմից տրվում է օտարերկրացուն 5 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, եթե նա ապացուցում է, որ ՀՀ-ում ունի մերձավոր ազգականներ և ապահովված է բնակարանով, գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում։ Մշտական կացության կարգավիճակ կարող է տրվել նաև ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրացուն։ 3. հատուկ կացության կարգավիճակ տրվում է ՀՀ նախագահի կողմից ծագումով հայ օտարերկրացիներին տասը տարի ժամկետով։ Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ։ Ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը և հատուկ անձնագիրը։ Օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե՝ 1.նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից և այդ առիթով կայացված որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի, 2. նա դատապարտվել է ՀՀ-ում ՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել, 3. գոյություն ունեն հավաստի սվյալներ, որ նա իրականացնում է այնպսիս գործողություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է վնաս պատճառել ՀՀ պետական անվտանգությանը, տապալել սահամանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, սահմանով ապօրինաբար տեղափոխել զենք կամ անօրինական սահմանահատումներ, 4. կացության կարգավիճակ հայցելիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստատթղթե, կամ գոյություն ունենտվյալներ այն մասին, որ նրա ՀՀ-ում գտնվելը ունի այլ նպատակ քան հայտարարվածը, 5.Նա օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության ու այդ մասին որոշման ընդունման պահից չի անցել մեկ տարի։ ՀՀ-ում օտարերկրացիներն օգտվում են ՀՀ քաղաքացիների համար սահմանված իրավունքներից։ Նրանք իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակ, զբաղվելու ՀՀ օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները։ Սակայն նրանց վարչական իրավասուբյեկտությունը փոքր – ինչ նեղ է, քան ՀՀ քաղաքացիներինը։ Օտարերկրացիներն ու ապաքաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային ծառայության, ինչպես նաև զբաղեցնել այնպիսի պաշտոններ, որոնք կապված են ՀՀ քաղաքացիության հետ։ Օտարերկրացիները պարտավոր են հարգել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, իրավական այլ ակտերը, ազգային սովորույթներն ու ավանդույթները։ ՀՀ տարածքում օտարերկրացիները կրում են ՀՀ քաղաքացիներին հավասար վարչական պատասխանատվություն, բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով նեխատեսված դեպքերի։ Նրանց համար երաշխավորվում են օրենքով նախատեսված իրավունքներն ու ազատությունները, ներառյալ իրավունքների պաշտպանության համար դատարան և պետական այլ մարմիններ դիմելու իրավունքը։

Հասարակական միավորումները՝ որպես վարչական իրավունքի սուբյեկտներ խմբագրել

ՀՀ Սահմանադրության 28 հոդվածի 1-ին մասը սահմանում է. « Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում արհեստակցական միություններ կազմելու և դրանց անդամագրվելու իրավունք»։ Այս նորմը հասարակական միավորումներ կազմելու սահմանադրական հիմքն է։ Իրավաբանական գրականության մեջ հասարակական միավորումը բնութագրվում է որպես կամավոր, ինքնակառավարվող, ոչ առևտրային կազմավորում, որն ստեղծվել է այնպիսի անձանց նախաձեռնությամբ, ովքեր միավորվել են շահերի ընդհանրության հիման վրա՝ նպատակ ունենալով լուծել միավորման կանոնադրությամբ նախատեսված խնդիրները։ Անձանց միավերվելու իրավունքը ներառում է շահերի պաշտպանության և ընդհանուր նպատակների իրականացման համար կամավոր հիմունքներով հասարակական միավորում ստեղծելու իրավունքը, գործող միավորումնեին անդամագրվելու իրավունքը, իինչպես նաև միավորումներից դուրս գալու իրավունքը։ Հասարակական մաիվորումներ ստեղծելու քաղաքացիների իրավունքն իրացվում է ինչպես ֆիզիկական անձանց անմիջական միավորման, այնպես էլ իրավաբանական անձի իրավունակությամբ օժտված այլ հասարակական միավորումների միջոցով։ Քաղաքացիներն ունեն սեփական ընտրությամբ, առանց որևէ մարմնի նախնական թույլատրության հասարակական միավորում ստեղծելու իրավունք։ Արգելվում է ստեղծել այնպիսի միավորումներ, որոնք հակաօրինական նպատակներ են հետապնդում։ Հասարակական մրավորման հիմնադիրները ֆիզիկական անձինք են, որոնք հրավիրել են ընդհանուր ժողով, որի ընթացքում ընդոնել են կանոնադրություն, ձևավորել միավորման ղեկավար և այլ կառույցներ։ Հիմնադիրներն ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ։ Անդամագրման կամավորությունը ենթադրում է, որ անձինք իրավունք ունեն անդամագրվել ցանկացած միավորման՝ սեփական ցանկությամբ։ ՀՀ Սահմանադրությունն արգելում է որևէ կուսակցության կամ միավորման անդամագրվելու նպատակով մարդու նկատմամբ հարկադրանքի կիրառումը։ Հասարակական միավորման գոյության կարևոր անդամների առկայությունն է։ Անդամներն իրավունք ունեն ընտրել և ընտրվել միավորման ղեկավար և վերստուգիչ-վերահսկիչ մարմիններում, ինչպես նաև միավորման կանոնադրությամը համաձայն վերահսկել նրա զեկավար մարմինների գործունեությունը։ Ինքնակառավարումն այն կարևոր հատկանիշն է, որով հասարակական միավորումը տերբերվում է այլ կազմակերպություններից։ Այն ենթադրում է միավորման ղեկավար անձանց ու մարմինների ընտրությունը նրա պահվածքը, նպատակների, գործունեության ձևերի ու մեթոդների ընտրությամ մեջ։ Հասարակական միավորումների վարչաիրավական կարգավիճակը բնորոշող կարևոր հատկանիշներից է պետության կողմից նրանց գործունեության ղեկավարման բարոյականությունը։ Առևտրային նպատակների բացակայությունը վկայում է, որ հասարակական միավորումը ո առևտրային կազմակերպություն է։ Այն եկամուտ ստանալու նպատակ չի հետապնդում, իսկ եկամուտ ստանալու դեպքում այն չի բաշխում անդամների միջև։ Ստեղծված միավորումները կարող են պետական գրանցում ստանալ ու ձեռք բերել իրավաբանական անձի կարգավիճակ կամ գործել առանց դրա։ Բնական է, միավորումը կարող է օգտվել իրավաբանական անձին օրենսդրությամբ վերապահված իրավունքներից միայն պետական դրանցման պարագայում։ Հասարակական միավորումն ունի կազմակերպաիրավական որոշակի ձև։ Այն կարող է ստեղծվել կուսակցության, հասարակական կամ կրոնական կազմակերպության, արհեստակցական միության կամ այլ ձևով։ Չնայած հասարակական տարբեր միավորումների վարչաիրավական կարգավիճակների տարբերություններին, դրանք ունեն բազմաթիվ մնանություններ, ներառյալ՝ հասարակական միավորումների ձևավորման կամավոր հիմունքները, պետիշխանական լիազորությունների բացակայությունը, իրավաստեղծ գործունեությամբ չզբաղվելը, իրենց անունից գործելը, եկամուտ ստանալու նպատակ չհետապնդելը։ Հասարակական միավորումները, անկախ իրենց կազմակերպաիրավական ձևից, հավասար են օրենքի առջև։ Դրանց գործունեությունը հիմնվում է կամավորության, իրավահավասարության, ինքնակառավարման, օրինականության սկզբունքների վրա։ Միավորման աշխատանքը պետք է լինի հրապարակային, իսկ հիմնադիր փաստաթղթերի մասին տեղեկատվությունը հանրամատչելի է։ Ի տարբերություն պետական մարմինների, որոնք գործում են պետության հանձնարարությամբ ու նրա անունից, հասարակական միավորումները գործում են բացառապես ու նրա անունից, հասարակական միավորումները գործում են բացառապես իրենց անդամների հանձնարարությամբ ու իրենց անունից։ Միավորան կարևոր հատականիշներից է հիմնադիր փաստաթղթի կանոնադրության առկայությունը։ Կանոնադրությունը պարտադիր պետք է պարունակի միավորման անվանումը, գտնվելու վայրը, գործունեության առարկան և նպատակները, անդամագրվելու և անդամությունից դուրս գալու կարգը, անդամների իրավունքներն ու պարտականությունները, կառավարման կարգը, վերակազմակերպման և լուծարման կարգը և այլ դրույթներ։ Հասարակական միավորման վարչաիրավական կարգավիճակը ներառում է նրա իրավունքների ու պարտականությունների համալիրը։ Այն որոշում է կառավարչական հարաբերությունների տեսակները, որոնց սուբյեկտ կարող են լինել միավորումները։ Հասարակական միավորման իրավունքներն են՝ ազատորեն տարածել տեղեկատվություն իր իր գործունեության մասին, ստեղծել զանգվածային լրատվության միջոցներև հրատարակչություններ, կազմակերպել և անցկացել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրաքվեներ, եթեր, ցույցեր, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ։ Հասարակական միավորման պարտականություններն են ՝պահպանել ՀՀ Սահմանադրությունըև օրենքները, իր կանոնադրությունը, ծրագիրը, որոշումները, վարել իր անդամների հաշվառումը, վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ։

Պետական ծառայողները՝ որպես վարչական իրավունքի սուբյեկտներ խմբագրել

Պետական ծառայությունը հանրային ծառայություն է, այսինքն ծառայություն հանրային իշխանության մարմիններում։ Ժամանակակից օրենսդրության տեսանկյունից պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է ՀՀ օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը։ Պետական ծառայությունն իրականացվում է այնպիսի կազմակերպություններում, որոնք կոչվում են պետական մարմիններ։ Պետական մարմինը պետական ապարատում հիմնադրված կառուցվածքային կազմակերպաիրավական կազմավորում է, որն հատուկ խնդիրներ, նպատակներ, գործառույթներ և իրավասություն։ Յուրաքանչյուր պետական մարմին ունի կառուցվածքային առանձնահատկություններ։ Ի տարբերություն այլ կազմակերպությունների՝ պետական մարմինն օժտված է պետիշխանական լիզաորություններով։ ՀՀ օրենսդրությունը պետական ծառայությունը դասակարգում է հետևյալ տեսակների. 1.քաղաքացիական ծառայություն՝ տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման նպատակով պետական-կառավարչական գործառույթներ իրականացնող մարմինների լիազորությունների ապահովմանն ուղղված ծառայողական գործունեություն, 2. դատական ծառայություն՝ օրենքով դատարաններին, ինչպես նաև դատական իշխանության մարմիններին վերապահված լիզորությունների ու գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեություն, 3. հատուկ ծառայություններ՝ զինվորական և իրավապահ ծառայությունները, որոնց հատկանշական է յուրահատուկ բովանդակությունը՝ քաղաքացիների, հասարակության և պետության անվտանգության ապահովումը, մասնավոր և հանրային շահերի պաշտպանությունը, ինչպես նաև դրանց կազմակերպումն ու անցումը, ծառայողների կարգավիճակը կարգավորող իրավական հիմքերի, համազգեստի ու կոչումների առկայությունը, առավել խիստ կարգապահությունը, իրավաբանական պատասխանատվության հատուկ կանոնները, 4.դիվանագիտական ծառայություն՝ մասնագիտական գործունեության, որը ՀՀ արտաքին գործերի նախարարության ու նրա ստորաբաժանումներում կատարվում է՝ նրանց վերապահված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման նպատակով, և օրենքով նախատեսված այլ ծառայություններ։ Պետական ծառայողին կարելի է բնորոշել որպես պետության լիազորությունների կատարումն ապահովող և պետական ծառայության որևէ պաշտոնում մասնագիտորեն ծառայողական գործունեությոն իրականացնող անձ։ Նա բնութագրվում է որոշակի հատկանիշներով։ Մասնավորապես, պետական ծառայողը՝ ֆիզիակական անձ է, 18 տարին լրացած քաղաքացի, որը տիրապետում է հայերենին, ունի մասնագիտական կրթություն և բավարարում է կոնկրետ տեսակի ծառայության անցնելու համար իրավական ակտերով սահմանած այլ պահանջներ, զբաղեցնում է վճարովի պետական պաշտոն, կատարում է պետական գործառույթներ, լուծում է պետական խնդիրներ վարչաքաղաքական, տնտեսական և սեցիալ- մշակութային ոլորտներում, հաճախ իրականացնում է գործառույթներ, որոնք առաջանում են որոշակի իրավաբանական հետևանքներ, ունի դասային աստիճան, զինվորական, հատուկ կոչում։ Պետական ծառայողն ունի որոշակի իրավական կարգավիճակ։ Նրա համար սահմանված են պետական ծառայության ընդունվելու, անցնելու կամ դադարեցնելու հատուկ պայմաններ։ Նա իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները և գործառույթները ինչպես պետական վարչակազմի ներսում, այնպես էլ իրավունքի արտաքին սուբյեկտների նկատմամբ։ Պետական ծառայողի կարգավիճակը իրավական ակտերով սահմանված նրա իրավունքների, պարտականությունների, սահմանափակումների, արգելքների, պատասխանատվության տեսակների ու միջոցների համակցությունն է։ Այն կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, իրավական այլ ակտերով։ Պետական ծառայողին յիմանակն իրավունքներն են՝ զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը, իր անձնական գործի նյութերին՝ իր գործունեության գնահատականներին և այլ թաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը, ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը, որոշումներ ընդունելը։ Պետական ծառայողի հիմնական պարտականություններն են՝ ՀՀ Սահմանադրության օրենքների և իրավական այլ ակտերի պահանջները կատարելը, մասնագիտական, ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը, պարտականությունները ճիշտ և ժամանակին կատարելը, եկամուտների հայտարարագրի ներկայացնելը։ Պետական ծառայողի կարգավիճակի բաղկացուցիչ մասն են կազմում նրա նկատմամբ կիրառվող սահմանափակումները։ Պետական ծառայողն իրավունք չունի կատարել վճարովի այլ աշխատանք, անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել երրորդ անձանց ներակայացուցիչ այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայությամ մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի իր կողմից, ինչպես նաև ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ծառայողական տեղեկատվությունը և այլն։ Պետական ծառայողին ծառայությունից ազատելու հիմքերն են՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելը, անձնական դիմումը, նրա նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռն օրինականության մեջ մտնելը և այլն, իսկ պաշտոնից ազատելու հիմքերն են՝ հաստիքների կրճատումը։ Պետական ծառայողը պետական ծառայության ՝ պետական վարչակազմի կառուցվածքային ստորաբաժանումների համակարգում պաշտոն զբաղեցնող անձն է, որը փոխհատուցման հիմունքներով կատարում է այդ պետական մարմնի գործառույթները։

Գործադիր իշխանության մարմինները՝ որպես վարչական իրավունքի սուբյեկտներ խմբագրել

Գործադիր իշխանության մարմինը պետական կազմակերպություն է, ՀՀ-ում պետական իշխանության մարմինների համակարգի բաղկացուցիչ, որը ստեղծված է պետության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի կատարման և կատարման ապահովման, կառավարչական գործողությունների իրականացման հատուկ ձևերի ու մեթոդների օգտագործման միջոցով պետության և հասարակության կյանքի բոլոր ոլորներում պետական կառավարման գործառույթների կենսագործման համար, ունի համապատասխան կառուցվածք, գործունեության տարածքային մասշտաբ իրավասություն։ Սահման մեջ նշված հատկանիշները թույլ են տալիս արտահայտել գործադիր իշխանության մարմնի էությունը և տարբերել այն պետական մյուս մարմիններից։ Ստորև պարզաբանենք գործադիր իշխանության մարմնի հատկանիշները։ Գործադիր իշխանության մարմնի պետիրավական բնույթը պայմանավորված է պետական իշխանության սահմանադրական տարանջատմամբ։ Պետական իշխանության համակարգում գործադիր մարմինների առկայությունը իշխանությունների տարանջատման սկզբունքի նորմատիվ ամրագրման անրդյունքն է։ Գործադիր իշխանության մարմինը գործադիր իշխանության դրսևորման անտաքին ձևն է։ Այն ստեղծվում է գործադիր իշխանության խնդիրների ու գործառույթների գործնական իրականացման նպատակով՝ ապահովելով հասարակական կյանքի տնտեսական, սոցիալ-մշակութային և վարչաքաղաքական ոլորտներում պետական կառավարումը։ Գործադիր իշխանության մարմնի գործունեությունն իր բովանդակությամբ ունի կառավարչական, կազմակերպական, գործադիր վերահսկողական և կարգադրողական բնույթ։ Հենց այս գործունեության անդյունքում են որոշվում և իրացվում պետության խնդիրները և գործառույթները։ Գործադիր իշխանությամ մեջ մարմնի գլխավոր խնդիրն իրավակիրառական գործունեությունն է՝ գործող օրենքների և այլ իրավական ակտերի կատարումը և դրանց կատարման ապահովումն իրավունքի բոլոր սուբյեկտների կողմից։ Գործադիր իշխանության մարմինն օժտված է պետիշխանական լիզորություններով, որոնք ձևավորում են նրա իրավասությունը։ Ներառում է գործադիր-կարգադրիչ գործունեությունը, վերահսկողական-հսկողական գործառույթները, իրավաբանական բնույթի գործողությունները և իրավական հետևանքներ առաջացնող որոշումների ընդունումը, իրավաստեղծ գործունեությունը, իրավապահ գործունեությունը։ Գործադիր իշխանության մարմինն ունի կազմակերպական կառուցվածք, որը նպաստում է նրա խնդիրների, գործառույթների և լիազորություների անդյունավետ իրականացմանը։ Յուրաքանչյուր պետական մարմին, այդ թվում նաև գործադիր, կազմակերպություն է՝ մարդկանց կոլեկտիվ, որն ունի կազմակերպական որոշակի ձև։ Պետական պաշտոնները զբաղեցվում են պետական ծառայողների կողմից, որոնք ունեն հատուկ վարչաիրավական կարգավիճակ։ Պաշտոնների համակցությունը կազմում է գործադիր իշխանության մարմնի հաստիքացուցակը։ Գործադիր մարմինն ունի ներքին կառուցվածք։ Այն բաղկացած է զեկավարությունից ու աշխատակազմից։ Գործադիր իշխանության մարմնի համար նախատեսված է ստեղծման, վերակազմակերպման և գործունեության դադարեցման նորմատիվ կարգ։ Դա կենսագործվում է ՀՀ Նախագահի հրամանագրով։ Գործադիր իշխանության մարմնի վարչակա իրավասուբյեկտությունը ծագում է նրա ստեղծմամբ և դադարում գործունեության դադարեցմամբ։ Գործադիր իշխանության մարմինը մշտապես և անընդհատ գործում է ՀՀ որոշակի տարածքոմ, ունի անվանում, գործունեության որոշակի ձևեր ու մեթոդներ, ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով։ ՀՀ-ում ստեղծված բազմաթիվ գործադիր մարմիններ, որոնք միմյանցից տարբերվում են գործադիր իշխանության կառուցվածքում իրենց զբաղեցրած դիրքով, գործունեության դերով ու մասշտաբով, կառավարման ոլորտներով ու ճյուղերով, որոշումների ընդունման կարգով, ձևավորման եղանակով և այլ հատկանիշներով։ ՀՀ Սահմանդրությունն ամրագրում է գործադիր իշխանության մարմինների միասնական համակարգը, սակայն չի սահմանում դրանց ամբողջական ցանկը։ Այս հարցի լուծման փորձեր կատարվում են իրավաբանական գրականության մեջ, որտեղ գերծադիր իշխանության մարմինները դասակարգվում են հետևյալ հիմքերով՝ 1.Ըստ կազմակերպաիրավական ձևի գործադիր մարմինների տեսակներն են կառավարություն, նախարարությունը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինը։ 2.Ըստ գործունեության տարածքային մասշտաբի տարբերում են գործադիր իշխանության հանրապետական և տարածքային մարմինների ։ 3.Ըստ կազմավորման եղանակի գործադիր մարմինները ստորակարգվում են սահմանադրական և օրենսդրական կազմավորման եղանակ ունեցող մարմինների։ 4.Ըստ ենթակա հարցերի լուծման կարգի տարբերում են կոլեգիալ և միանձնյա մարմիններ։ Կոլեգիալ մարմիններում հիմնական հարցերը լուծվում են կոլեգիալ հիմունքներով՝ կազմում ներառվածների ձայների մեծամասնությամբ։ Միանձյա մարմիններում հիմնականում հարցերը լուծում են ղեկավարները։ 5.Ըստ իրավասության ծավալի ու բնույթի գործադիր մարմինները դասակարգվում են ընդհանուր իրավասության, ճյուղային իրավասության և միջճյուղային իրավասության մարմինների։ Ընդհանուր իրավասության մարմինները որոշակի տարածքում կառավարում են գործունեության բոլոր ճյուղերը, ոլորտերը կամ դրանց մեծ մասը։ Դրանց է պատկանում այսպես կոչված ընդհանուր իրավասությունը, այսինքն համապատասխան տարածքում սոցիալժ մշակութային, տնտեսական, վարչաքաղաքական ընդհանուր հարցեր լուծելու լիազորությունները։ Ընդհանուր իրավասության մարմին է կառավարությունը։ Ճյուղային իրավասության մարմինները կառավարում են ենթակա ճյուղերը պետական գործունեության տարբեր ոլորտներում:Այդպիսի մարմին է նախարարությունը։ միջճյուղային իրավասության մարմիններն իրականացնում են հատուկ գործառույթներ կառավարման բոլոր ճյուղերի, ոլորտների կամ դրանց մեծ մասի համար և ստեղծվում են գործունեության կոնկրետ ոլորտում և ճյուղային գործերի կառավարման համակարգումն ապահովելու նպատակով։ Այդպիսի մարմին է կոմիտեն։

ՀՀ Կառավություն խմբագրել

Կառավարությունը ՀՀ Նախագահի, Ազգային Ժողովի և դատարանների հետ մեկտեղ ՀՀ-ում իրականացնում է պետական իշխանությունը։ Այն կենսագործում է գործադիր իշխանությունը։ Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, որը ղեկավարում է պետության վարչական գործունեությունը։ Այն կոլեգիալ կառույց է և ղեկավարում է ՀՀ գործադիր իշխանության մարմինների միասնական համակարգը։ Կառավարությունը մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում եւ իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ։ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների կամ Հանրապետության Նախագահի նորմատիվ ակտերի հիման վրա եւ դրանց կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։ Կառավարությունը կազմված է վարչապետից եւ նախարարներից։ Նախարարներից մեկը կարող է վարչապետի առաջարկությամբ Հանրապետության Նախագահի կողմից նշանակվել փոխվարչապետ եւ փոխարինել վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ։ Վարչապետը եւ նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով։ Կառավարության կառուցվածքը կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով։ Կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով։ Վարչապետը ղեկավարում է կառավարության գործունեությունը եւ համակարգում նախարարների աշխատանքը։ Վարչապետն ընդունում է որոշումներ՝ կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով։ Կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից։ Մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ։ Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից։ Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Կառավարությունը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ եւ կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչեւ այդ ժամկետի ավարտը։ Բյուջեի հաստատման առնչությամբ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը։ Եթե Ազգային ժողովը կարգով կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապա պետական բյուջեն՝ կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված։ Բյուջեի հաստատման առնչությամբ Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր կառավարությունը բյուջեի նախագիծն Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը հավանության արժանանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, որը քննարկվում եւ հաստատվում է սույն հոդվածով նախատեսված կարգով՝ երեսուն օրվա ընթացքում։

ՀՀ Վարչապետը խմբագրել

ՀՀ վարչապետը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ՀՀ կառավարության կազմում։ Վարչապետի պաշտոնը ՀՀ բարձրագույն և առանցքային պաշտոններից է։ Վարչապետը ղեկավարում է կառավարության գործութնեությունը և համակարգում նախարարների և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների աշխատանքը։ Վարչապետը վերահսկում է գործադիր իշխանության մարմինների գործունեությունը։ Նա ընթացիք հարցերի լուծման նպատակով ստեղծում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ, որոշում է պաշտոնական գործուղումների, ընդունելությունների հետ կապված հարցերը, ստորագրում է պաշտոնական պայմանագրեր, տալիս է միջկառավարական պայմանագրեր ստորագրելու լիազորություններ և հանձնարարականներ։ Վարչապետի կողմից են սահմանվում հանրապետական գործադիր և տարածային պետական մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակը, կառավարության և իր արաշումների, հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության կարգը։ Նա կարող է կասեցնել կամ ուժը կորցրած համարել գերատեսչական նորմատիվ ակտերը։ Վարչապետիկարևոր լիազորություններից է նշանակումների կատարումը։ Նա պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, բացառություններ՝ պաշտպանության նախարարի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներին նշանակում և ազատում է նախագահը, արտաքին գործերի նախարարի տեղակալին՝ Նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, ոստիկանության պետի տեղակալին՝ նախագահը՝ ոստիկանության պետի առաջարկությամբ և այլն։ Վարչապետն ընդունում է որոշումներ կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ։ Նա որոշումներ ընդւոնում է իր նախաձեռնությամբ։ Վարչապետի որոշումներ ընդունելու վերաբերյալ առաջարկություն կարող են ներկայացնել նաև կառավարության անդամները։ Վարչապետը, նպատակահարմարությունից ելնելով, իր իրավասության մեջ մտնող առանձին հարցերի քննարկումը կարող է կազմակերպել կառավարության նիստում։

ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմինները խմբագրել

ՀՀ գործադիր հանրապետական մարմիններն են՝ նախարարությունները և կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները։ ՀՀ նախարարություններն իրականացնում են գործադիր իշխանության լիազորությունները ճյուղային և միջճյուղային պետական կառավարման ոլորտներում։ Նախարարությունները կազմվում, վերակազմավորվում, վերանվանվում և վերացվում են ՀՀ Նախագահի հրամանագրերով։ Նախարարությունները միանձնյա գլխավորում են նախարարները, որոնք պաշտոնի են նշանակվում և ազատվում ՀՀ Նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ։ Նախարարների (բացի ուժային) և պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների ղեկավարների տեղակալներին նշանակում և ազատում է վարչապետը՝ խորհդակցելով համապատասխան նախարարների և պետական կառավարման հանրապետական մարմինների ղեկավարների հետ։ Նախարարությունների, պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների կանոնադրությունները, կառուցվածքը, նախարարությունների կոլեգիաների կազմը և կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը հաստատվում Է ՀՀ վարչապետի որոշումներով։ Կառավարության կազմի մեջ մտնող անձը (կառավարության անդամը) չի կարող լինել որևէ ներկայացուցչական մարմնի անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք։ Կառավարության գործունեության կարգով սահմանված դեպքերում վարչապետի որոշումները ստորագրում են նաև դրանք իրագործող նախարարները, այսինքն՝ դրանով իսկ նրանք պատասխանատվություն են ստանձնում այդ ակտի պահանջների կենսագործման համար։ Նախարարները ղեկավարում են համապատասխան նախարարությունները կամ համակարգում են պետական կառավարման առանձին ոլորտների գործունեությունը։ Նրանք պատասխանատվություն են կրում նախարարության վրա դրված խնդիրների ու պարտականությունների կատարման համար։ Նախարարությունները իրենց գործունեությունն իրւսկանացնում են կառավարության ղեկավարությամբ։ Նախարարությունները պատասխանատվություն են կրում իրենց հանձնարարված կառավարման ճյուղի վիճակի և հետագա զարգացման, աշխատանքային ծրագրերի իրականացման համար։ Իրենց վերապահված իրավունքների շրջանակներում իրավասու են լուծել ճյուղի բոլոր հարցերը։ Նրանք իրականացնում են բազմատեսակ գործառույթներ ծրագրավորման, գիտության, շինարարության, արդյունաբերության, բնակչության առողջության պահպանման, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության և այլ ուղղություններով։ Պետական կառավարումը մարզերում ապահովվում է ՀՀ կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով։ Պետական կառավարումը իրականացվում է համապետական և համայնքային շահերի ներդաշնակման, ինչպես նաև մարզպետների և հանրապետական գործադիր մարմինների ու վերջիններիս տարածքային ծառայությունների համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա։ Պետական կառավարումը մարզում իրականացնում Է մարզպետը, որին նշանակում և ազատում է ՀՀ կառավարությունը։ Նա հաշվետու և պատասխանատու է կառավարության առջև։ Մարզպետի տեղակալին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը՝ խորհրդակցելով մարզպետի հետ։ Մարզպետը՝ կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում է մարզպետարանի միջոցով, որի կազմի մեջ են մտնում մարզպետի տեղակալը, մարզպետարանի քարտուղարը և բաժինները։ Քարտուղարին և բաժինների պետերին նշանակում և ազատում է մարզպետը։ Մարզպետարանի կանոնադրությունը, կառուցվածքը և հաստիքացուցակը՝ մարզպետի ներկայացմամբ, հաստատում է վարչապետը։ Մարզպետը՝ ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ ու կարգադրություններ։ Օրենսդրությանը հակասելու դեպքում այդ ակտերը վերացվում են վարչապետի կողմից։ Մարզպետը վերացնում կամ կասեցնում է մարզային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների ղեկավարների՝ օրենսդրությանը հակասող հրամաններն ու որոշումները։

Օրինականության և կարգապահության ապահովումը ՀՀ գործադիր իշխանության մարմինների գործունեության մեջ խմբագրել

Օրինականությունը՝ բարդ և բազմաբովանդակ երևույթ է։ Այն բնութագրվում է որպես իրավական նորմերի պահպանման և իրականացման սկզբունք, հասարակական հարաբերությունների բոլոր մասնակիցների գործունեության մեթոդ և քաղաքական վարչաձև, որի պայմաններում պետությունը, պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները, պաշտոնատար անձինք և քաղաքացիները ելնում են իրավական պահանջների խստագույն իրացումից։ Օրինականությունը՝ հանդիսանում է ժողովրդավարական կարգերի հիմքը։ Օրինականությունը որպես վարչաձև, ապահովում է մի իրավիճակ, երբ, ինչպես պետական ապարատը, այնպես էլ իրավունքի մնացած սուբյեկտները ղեկավարվում են օրինականության սկզբունքով, գործելով միայն օրենսդրության շրջանակներում։ Միայն օրինականության ռեժիմի պայմաններում են իրացվում մարդու իրավունքները, սոցիալական արդարության սկզբունքը, իրավահավասարությունը, իրավաբանական պատասխանատվությունը։ ՀՀ վարչական իրավունքի սուբյեկտների ամենամեծ խումբն են կազմում գործադիր իշխանության մարմինները, որոնք ոչ միայն կատարում են օրենքները, այլև մեծ թվով իրավական ակտեր են արձակում։ Վերձիններս պետք է լինեն օրինական։ Պետական կարգապահությունը պետության սահմանած կարգին ու կանոններին բոլոր քաղաքացիների ենթարկվելն է, վարքագծի կանոնները խստորեն պահպանելը, գործողությունները համաձայնեցված կատարելը։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել