Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն, ՀՀ ԱԱՌ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգի նախագծման և զարգացման հիմնարար փաստաթուղթ։ Հաստատվել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն առ 2007 թվականի փետրվարի 7-ին հրամանագրի հիման վրա[1]։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն | |
---|---|
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն | |
Կարգավորման առարկա | |
Կարգավիճակ՝ Անհայտ |
Պատմություն
խմբագրելՓաստաթուղթը հավանության է արժանացել ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի 2007 թ. հունվարի 26-ի նիստում, ապա՝ հաստատվել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն առ 2007 թվականի փետրվարի 7-ին հրամանագրի հիման վրա։
Բովանդակություն
խմբագրելՓաստաթուղթը բաղկացած է ներածությունից, չորս բաժիններից և եզրափակիչ դրույթներից։
Ներածություն
խմբագրելՆերծության մեջ սահմանված է «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» հասկացությունը։ Այդպիսով, «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը պետության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության համակարգն է[1]։» Ներածության մեջ նշված են նաև ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքները[1]։
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքները, անվտանգության ապահովման գործոններն ու գործողությունները, նրա դեմ ուղղված սպառնալիքները
խմբագրելԱռաջին բաժինը բաղկացած է 3 հոդվածից[1].
- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքները
- Ազգային անվտանգության ապահովման գործոններն ու գործողությունները
- Ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները
2. Ներքին անվտանգության ռազմավարություն
խմբագրելԵրկրորդը բաժինը բաղկացած է 4 հոդվածից[1].
- Արդյունավետ պետական կառավարում
- Բանակաշինություն
- Ազատական տնտեսություն
- Կյանքի նոր որակ և բարոյահոգեբանական մթնոլորտ
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
խմբագրելԵրրորդ բաժինը բաղկացած հինգ պարբերությունից[1]։
4. Արտաքին անվտանգության ռազմավարություն
խմբագրելՉորրորդ բաժինը բաղկացած է ՀՀ արտաքին անվտանգության ռազմավարության իրականացման գլխավոր սկզբունքնեիր սահմանումից, ինչպես նաև երեք հոդվածից[1].
- Միջազգային
- Տարածաշրջանային
- Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
Եզրափակիչ դրույթներ
խմբագրելԵզրափակիչ դրույթները բաղկացած է չորս պարբերությունից[1]։