ՀԽՍՀ բանակին, ավիացիային և նավատորմին աջակցող կամավոր ընկերություն

Բանակին, ավիացիային և նավատորմին աջակցող կամավոր ընկերություն։ Ստեղծվել է 1951 թվականին։ Բարձրագույն օրգանը համագումարն է (առաջինը՝ 1976-ին), գործադիրը՝ ԴՕՍԱԱՖ–ի հանրապետական Կենտկոմը Ունի կանոնադրություն, դրոշ, խորհրդանշան։ Գործում է կուսակցական մարմինների ղեկավարությամբ և սովետական, արհմիութենական, կոմերիտական, մարզական ու հասարակական այլ կազմակերպությունների համագործակցությամբ։

Հիմնական խնդիրներ

խմբագրել

Հիմնական խնդիրն է ապահովել ընկերության անդամների ակտիվ մասնակցությունը պաշտպանական–մասսայական աշխատանքներին, բնակչության շրջանում պրոպագանդել ռազմական գիտելիքներ, սովետական ժողովրդի և նրա զինված ուժերի հերոսական ավանդույթները, երիտասարդությանը նախապատրաստել զինված ծառայության, աջակցել քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին, մասնակցել ռազմա–կիրառական բնագավառների համար մասնագետների պատրաստմանը, ղեկավարել հանրապետությունում ավիացիոն, պարաշյուտային, ավտոմոբիլային, մոտոցիկլետային, ռադիո, ստորջրյա, ջրամոտորային, հրաձգային և ռազմատեխնիկական այլ մարզաձևերի աշխատանքները։ Հանրապետության Սպորտ-պետկոմի հետ հրատարակում է (1956 թվականից) «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթը։ Ունի 5697 սկզբնական կազմակերպություն և շուրջ 1,5 մլն անդամ (1986

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։