Բացել գլխավոր ցանկը

Հայաստանի արդարադատության ակադեմիա

(Վերահղված է ՀԱԱից)

Արդարադատության ակադեմիա, ԱԱ, պետական ոչ առևտրային կազմակերպություն Երևանում։ 2013 թվականի նոյեմբերի 15-ին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը գաղտնի քվեարկությամբ ակադեմիայի ռեկտոր է ընտրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանին[1]։

Հայաստանի արդարադատության ակադեմիա
Academy of Justice of the Republic of Armenia 09.jpg
ՀապավումԱԱ
Տեսակբարձրագույն ուսումնական հաստատություն
Հիմնադրված էմարտի 18, 2014
ՏնօրենՌուբեն Մելիքյան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՓիրումյանների փող. 9

«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Կառավարման խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ՀՀ արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալը և 3-ական դատավոր ու դատախազ: Վերոնշյալ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով:

Արդարադատության ակադեմիայի խնդիրն է՝ կյանքի կոչել դատավորների, դատախազների, քննիչների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման որակապես նոր մոտեցումներ, որոնք բխում են ՀՀ նախագահի կողմից հաստատված Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարության ծրագրից։

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ և ՀՀ Նախագահի կողմից հաստատված իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակում: Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ հիմնադրի անունից հանդես եկող պետական լիազոր մարմինը՝ Արդարադատության նախարարությունը[2]։

Արդարադատության ակադեմիայի գործունեության կանոնակարգման համար 2013թ. մայիսի 2-ին ընդունվել է <<Արդարադատության ակադեմիայի մասին>> ՀՀ օրենք, ըստ որի ակադեմիան`

1) կազմակերպում և անցկացնում է որակավորման ստուգման արդյունքներով դատավորների, ՀՀ քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության քննիչների, դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը,

2) կազմակերպում և անցկացնում է դատավորների, ՀՀ քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության քննիչների, դատախազների, ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստումը,

3) կազմակերպում և անցկացնում է դատական ծառայողների, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստումը,

4) կազմակերպում է դատավորների, ՀՀ քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության քննիչների, դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցումը՝ հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով,

5) կրթական ծրագրերի իրականացման համար մշակում է ուսումնամեթոդական նյութեր:

Ակադեմիայի հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է, որը սահմանում է ակադեմիայի գործունեության նպատակները և հստակեցնում ակադեմիայի իրավական կարգավիճակին առնչվող հարցեր:

Արդարադատության ակադեմիան իր բուն գործունեությունը սկսել է 2014թ. հունվարի 1-ից:

ԲացումԽմբագրել

2014 թվականի մարտի 18-ին տեղի է ունեցել Ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահը։ Արդարադատության ակադեմիայի շենքը գտնվում է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում և զբաղեցնում է մոտ քառորդ հեկտար տարածք[3]։

ՆպատակներԽմբագրել

Արդարադատության ակադեմիայի նպատակներն են[2].

1) Դատավորների, դատախազների, դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը,

2) Դատավորների, դատախազների և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված` Ակադեմիայի շրջանավարտ անձանց, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումը,

3) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումը,

4) Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ քննիչի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը,

5) Դատավորների և դատախազների թեկնածու-թյունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը:

ԾանոթագրություններԽմբագրել