Կրտման բարդույթ, հոգեվերլուծության մեջ ֆիզիկական կամ հոգեկան վախ՝ սեռական օրգանները վնասելու կամ կորցնելու հանդեպ, Զիգմունդ Ֆրոյդի ամենաառաջին հոգեվերլուծական տեսություններից մեկը[1]։ Ֆրոյդը գտնում էր, որ կրտման բարդույթը հրահրվում է նույն սեռին պատկանող ծնողի հասցրած հնարավոր վնասվածքային բնույթ կրող սպառնալիքների վախի պատճառով, որը շատ հաճախ կապված է մաստուրբացիայի հետ և պատիժ է՝ հակառակ սեռին պատկանող ծնողի հանդեպ սեռական ցանկություններ ունենելու համար[2]։ Ենթադրում է, որ կրտման վախն առաջանում է 3-5 տարեկան հասակում։ Ֆրոյդը ենթադրում էր, որ կրտման վախն առաջանում է այն բանի արդյունքում, որ երեխան սկսում է ուշադրություն դարձնել սեռերի միջև անատոմիական տարբերության վրա, իսկ ավելի կոնկրետ կանանց մոտ առնանդամի բացակայության վրա։ Ֆրոյդը ներմուծել է նաև «կրտման բարդույթ» հասկացությունը, որն առաջին անգամ օգտագործել է իր«Հինգամյա տղայի ֆոբիայի վերլուծության», այսինքն՝ փոքրիկ Հանսի հիվանդության պատմության մեջ (1909 թվական)։ Ֆրոյդի կարծիքով կրտման բարդույթը Էդիպի բարդույթի հետ միասին որոշակի իմաստով կազմում էին հոգեվերլուծական տեսության հիմքը։

Էդիպի բարդույթ խմբագրել

Կրտման բարդույթի տարբերությունը տղայի ու աղջկա միջև դրսևորվում են նրանում, որ կրտման բարդույթի ազդեցությամբ տղայի մոտ Էդիպի բարդույթը վերանում է, այն դեպքում, երբ աղջկա մոտ կրտման բարդույթի ազդեցությամբ կարող է առաջանալ Էդիպի բարդույթ։ Տղաների մոտ կրտման սպառնալիքը միանշանակ գալիս է հորից, այն դեպքում, երբ աղջիկների մոտ այդքան էլ հեշտ չէ որոշել, թե ումից է առաջինը գալիս կրտման սպառնալիքը։

Կրտման բարդույթը աղջիկների մոտ խմբագրել

Դասական հոգեվերլուծական տեսության համաձայն, աղջիկը որոշ ժամանակով փոխարինում է բացակայող առնանդամը ծլիկով, քանի որ նա, շատ է ցանկանում տղա լինել[3]։ Աղջիկը, նախանձելով տղաներին, զգում է առնանդամի բացակայությունը որպես սեփական թերլիարժեքություն, որը նա կարող է ժխտել, կոմպենսացնել կամ հաղթահարել։ Կրտման բարդույթը (և նրա հետևանքը՝ առնանդամի նկատմամբ նախանձը) կարող են բերել փոքրիկ աղջիկների ֆանտազիայի, որ նրանք ունեն առնանդամ (երևակայական առնանդամ) կամ էլ չնայած իրականացված կրտմանը՝ առնանդամը կրկին աճում է։ Որոշ կանանց մոտ դաշտանի նկատմամբ վախից հայտնաբերվում է պատկերացում այն մասին, որ դաշտանը վկայում է անցյալում կատարված կրտման մասին։ Եթե փոքրիկ աղջկան չի հաջողվում հաղթահարել առնանդամի նկատմամբ նախանձը, այսինքն կրտման բարդույթը չի լուծվում, ապա զարգանում է թերարժեքության զգացում։ Որպես պաշտպանություն, երբեմն, առաջանում է առնականության բարդույթ։ Կրտումը ընդունելու արդյունքում տղան դառնում է կանացի, իսկ աղջիկը դրա դեմ բողոքի արդյունքում ձեռք է բերում տղամարդկային գծեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Schwartz, Bernard J. (1955) The measurement of castration anxiety and anxiety over loss of love. Journal of Personality, 24 204-219.
  2. Farlex Partner Medical Dictionary 2012
  3. Fancher, Raymond E. & Rutherford, Alexandra Pioneers of Psychology, W.W. Norton & Company, Inc. New York, London. 2012 ISBN 978-0-393-93530-1