Կրուպսկայայի փողոց (Դոնի Ռոստով)

փողոց Դոնի Ռոստովում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրուպսկայայի փողոց (այլ կիրառումներ)

Կրուպսկայայի փողոց (ռուս.՝ Улица Крупской), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Լենինյան շրջանում։ Անվանվել է ռուս խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Վլադիմիր Լենինի կնոջ` Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայայի (1869-1939) պատվին։ Սկիզբ է առնում ՄՕՊՐ-ի փողոցից և ավարտվում Միչուրինի հրապարակում։ Երկարությունը 1200 մետր է։

Կրուպսկայայի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն1,2 կմ
Անվանվել էՆադեժդա Կրուպսկայա
Փոստային ինդեքս344004, 344033, 344058

Նկարագրություն խմբագրել

Դոնի Ռոստով քաղաքի Կրուպսկայայի փողոցը սկսվում է ՄՕՊՐ-ի փողոցից, հատում Շմիդտի, 2-րդ, 4-րդ, 6-րդ Կոլցևայա փողոցները, Ֆեստիվալնայա, Օսիպենկոյի փողոցները և ավարտվում Միչուրինի հրապարակում։ Երկարությունը 1200 մետր է։ Փողոցում կա համարակալված 118 շինություն։

Կրուպսկայայի փողոցի փոստային դասիչներն են՝ 344004, 344033, 344058։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային պետական և կուսակցական գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, Վլադիմիր Իլյիչ Լենինի կնոջ` Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայայի (1869-1939) պատվին։ 1918 թվականին նա ընտրվել է Հասարակական գիտությունների սոցիալիստական ակադեմիայի անդամ։ 1920 թվականի նոյեմբերից եղել է լուսժողկոմատին կից գլխքաղլուսի նախագահ, 1929 թվականից՝ ՌԽՖՍՀ լուսժողկոմի տեղակալ։ Լենինի և կուսակցության, ժողովրդական կրթության հարցերի ու կոմունիստական դաստիարակության մասին աշխատությունների հեղինակ է։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 5, էջ 701». Վերցված է 2019 Մայիսի 3-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել