Կրծքազարդ (մ․թ․ա․ 22-21-րդ դարեր, Քարաշամբ)
Կրծքազարդ, մ․թ․ա․ 22-21-րդ դարերում Քարաշամբում հայտնաբերված զարդ, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2867-4 համարի ներքո[1]։
նյութ | ոսկի, ագաթ, սարդիոն |
---|---|
բարձրություն | 62 սմ |
12.5 սմ | |
խորություն | 1.8 սմ |
ստեղծվել է | մ․թ․ա․ 22-21-րդ դարեր |
ՆկարագրությունԽմբագրել
Կենտրոնում անկանոն օվալի ձև ունեցող կարմրաշագանակագույն ագաթե կուլոն է (7 × 5 սմ), որը կենտրոնում ունի երկայնական միջանցիկ անցք թելի վրա հանգնելու համար։ Զարդի երկու կողմերին շարված են սարդիոնե երկկոնաձև ուլունքները, ապա սիմետրիկ հաջորդականությամբ՝ տարբեր ձևեր ունեցող ոսկյա և սարդիոնե ուլունքահատեր։ Կրծքազարդն ավարտվում է սնամեջ երկկոնաձև ոսկե մանր ուլունքների 4-ական շարքերով։ Պատրաստման տեխնիկայով առանձնապես ուշագրավ են զարդի մաս կազմող գլանաձև երկու սնամեջ խոշոր ուլունքները, որոնք դրոշմադրվագրված են խոշոր հատիկազարդերով և ուլունքների բաժանարարներով[2]։
Կրծքազարդի ուլունքների մեջ իրենց տիպով եզակի են ուլունքների երկու բաժանարարները։ Դրանք երկշերտ, ոլորազարդով եզրագծված քառակուսիներ են, որոնց մակերեսին շարքերով կանգնած են բրգաձև «վազող պարույրներ»։ Դրանց կենտրոնում՝ խորը ակնավնի մեջ ագուցված է վարդագույն սերդոլիկե ակ։ Քառակուսիների հակառակ կողմում 4 շարքով զոդված են 12 խողովակներ, որոնց միջով անցնում են կրծքազարդի մաս կազմող ուլունքաշարի թելերը[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Կրծքազարդ - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ Վերցված է 2017-02-13 (չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages
ԱղբյուրներԽմբագրել
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։