Կրիտարխիա (նաև կրիտոկրատիա), դատավորների իշխանության վրա հիմնված սոցիալական համակարգ (եբր. שופטים, շոֆտիմ)։ Գոյություն է ունեցել Հին Իսրայելում այն ժամանակահատվածում, որը նկարագրված է Իսրայելի դատավորների գրքում[1]։ Տերմինը կազմավորվել է հին հունարեն κριτής (kritēs) - դատավոր և ἀρχή (arkhē) - իշխանություն բառերից։ Տերմինի կիրառումը տարածվել է դատավորների իշխանության վրա այդ բառի ժամանակակից իմաստով, ինչպես նաև կիրառվում է Սոմալիի համար, որտեղ դատարանների իշխանությունն իրականացվում է Խիր կոչվող իրավական ավանդույթի համակարգի միջոցով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Dictionary.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  2. A Peaceful Ferment in Somalia: Publications: The Independent Institute