Կրիվցովի հուշահամալիր (ռուս.՝ Кривцовский мемориал) հուշահամալիրային կառույց` Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշահամալիր, որը գտնվում է Օրյոլի մարզի Բոլխովսկի շրջանում։

Կրիվցովի հուշահամալիր
Տեսակտեսարժան վայր և պատերազմի հուշահամալիր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲոլխովսկի շրջան
Հիմնադրված է1970
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ընդհանուր նկարագրություն խմբագրել

Համալիրը հիշատակ է 1941 թվականի աշնանից մինչև 1943 թվականի ամռանը Օկա և Զուշա գետերի հատման վրա գտնվող «Մահվան հովտում» գերմանական զորքերի դեմ մղված մարտերին։

Համալիրը կազմված է երկու մասից. զոհված զինվորներին նվիրված 15 մետրանոց բուրգի տեսքով հուշարձանից և երկու եղբայրական գերեզմաններով սգո արարողությունների հրապարակից, որտեղ տեղադրված է 9 մետրանոց կոթող և վառվում է «Փառքի հավերժական կրակը»։

1970 թվականի սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Կրիվցովի հուշահամալիրի» բացումը։ Հեղինակներն են ճարտարապետ Ս. Ֆյոդորովը, քանդակագործ Վ. Բասարևը, նկարիչ Անդրեյ Կուրնակովը։

2012 թվականին քար է դրվել այն վայրում, որտեղ պետք է տաճար կառուցվի զոհված զինվորների պատվին։

2016 թվականին հուշարձանը մտել է Ռուսաստանի` Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ընկած խորհրդային զինվորների հիշատակին կանգնեցված նշանավոր հուշահամալիրների տասնյակի մեջ[1]։

Հուշահամալիրից ոչ հեռու գտնվում է ռուս-թուրքական պատերազմի հերոս ռուս գեներալ Վ. Լավրովի գերեզմանոցը։

Պատկերասրահ խմբագրել

 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ростуризм отметил 10 мемориальных комплексов России, посвященных ВОВ». РИА Новости. 22.06.2016.

Գրականություն խմբագրել

  • Федоров С.И. Кривцовский мемориал: памятник ратной славы. — Орел: Вешние воды, 2004. — 55 с. — ISBN 5-87295-159-0

Արտաքին հղումներ խմբագրել