Կրթությունը Հին Բաբելոնում

Բաբելոնյան դպրոցները (Գրիչների տուն) ծառայում էին սովորեցնել երեխաներին սեպագրություն և ծանոթացնել մնացած գիտություններին: Այդտեղ ավելի շատ սովորում էին հոգևոր դասին պատկանող ծնողների երեխաները:

ՊատմությունԽմբագրել

Դպրոցները բացվում էին շումերերեն սովորեցնելու նպատակով: Ընդհանուր առմամբ նրանք սկսեցին բացվել Ք.ա.2-րդ հազարամյակից երբ արդեն շումերերենը դուրս էր եկել գործածությունից և դրա համար անհրաժեշտ էր սովորեցնել ապագա գրիչների (դրա պատճառով այդ ժամանակաշրջանում շումերերեն լեզվով մեծաքանակ գրական ստեղծագործություններ կար)[1]: Հիմնականում կրթություն ստանւմ էին հարուստ ծնողների երեխաները: Հարյուրավոր գրիչների մեծ մասը բարձրաստիճան պաշտոնյաների, քրմերի և գրիչների երեխաներ էին: Լինւմ էին դեպքեր, երբ դպրոց ընդունվում էին ծնողազուրկ, հասարակ և աղքատ ընտանիքների երեխաներ որոնց վաղ հասակում որդեգրել էին հարուստ ընտանիքներ[1]:

Հակառակ այն կարծիքին, որ այդ ժամանակաշրջանում դպրոցները տաճարներին կից էին՝ Հենրի Սագսը պնդում էր, որ Ք.ա.2-րդ հազարամյակի սկզբին սեպագրությունը կապ չի ունեցել տաճարների հետ

Անձնակազմի և աշակերտների կյանքԽմբագրել

Աշակերտների կյանքԽմբագրել

Դպրոց ընդունվող աշակերտների կոնկրետ տարիքը անհայտ է, սակայն Բաբելոնյան արձանագրություններում այն նշվում է «վաղ պատանեկություն», որը կհամապատասխանի տասը տարեկանին: Դեռևս վաղ հասակում երեխաները իրենց ամբողջ օրը տրամադրում էին դասերին: Արևածագին դուրս էին գալիս տնից իրենց հետ վերցնելով ուտելիք, քանի որ նրանք ամբողջ օրը մնալու էին դպրոցում: Լինում էր դեպքեր, որ աշակերտները պատժվում էին դասերից ուշանալու և վատ վարքի համար մտրակի հարվածներով[1]: Մեծ ուշադրություն էին դարձնում արտագրություննեին և ստեղծագործությունները անգիր սովորելուն[1]: Մայրենի լեզուն համարվում էր [[Շումերերեն|շումերերենը]], իսկ բնագիտական առարկաներից մեծ տեղ էին տալիս մաթեմատիկային:

ԱնձնակազմԽմբագրել

Յուրաքանչյուր դպրոց ուներ իր ղեկավարը, բառացի թարգմանած նրան ասում էին « Գրիչների դպրոցի հայր», կամ «իմաստուն»: Նրան օգնում էին դասարանի ղեկավարները, գրիչները և մաթեմատիկայի ուսուցիչները [1]:

Հավանաբար դպրոցներում գործում էր այնպիսի համակարգ, երբ ավագները վերահսկում էրն կրտսեր տարիքի աշակերտներին հատկապես դասերը սովորելու գործում: Սակայն կային աշակերտներ որոնք հրաժարվում էին ենթարկվել մեծերին: [1]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Генри Саггс, 2004, Писец в вавилонском обществе

ԳրականությունԽմբագրել

  • Саггс, Генри Писец в вавилонском обществе // Вавилон и Ассирия. — Центрполиграф, 2004. — (Быт, Религия, Культура). — ISBN 5-9524-1461-3