Կրասնոուֆիմսկ (կայարան)

երկաթուղային կայարան

Կրասնոուֆիմսկ (ռուս.՝ Красноуфимск), Գորկու երկաթուղու Իժևսկի բաժանմունքի երկաթուղային կայարան, Սվերդլովսկի մարզի Կրասնոուֆիմսկ քաղաքի երկու երկաթուղային կայարաններից մեկը։ Պատկանում է աշխատանքների ծավալի առաջին դասին[1]։

Պատմություն խմբագրել

Կայարանը բացվել է 1919 թվականին[2] Կազանից Եկատերինբուրգ երկաթուղու հետ միասին։ Էլեկտրաֆիկացվել է 1980 թվականին Եկատերինբուրգի ուղղությամբ, 1982 թվականին Կազանի ուղղությամբ[3]։

Տեղակայում խմբագրել

Կայարանը գտնվում է Կրասնոուֆիմսկի հարավում հարավային մայրուղիներից մեկի Ուխտոմսկու փողոցի վրա։ Կայարանից դեպի արևելք տեղակայված են բազմաթիվ գործարաններ և երկաթուղային դեպոն, դեպի արևմուտք բնակելի թաղամասեր են և երկաթուղային հիվանդանոցը, հարավում Ուֆա գետի ծոցը։ Ուղիղ կայարանի դիմաց գտնվում է մեծ հրապարակ, ավտոբուսների կայանատեղիով։ Չնայած դրան, բնակչության զգալի մասը դեպի հյուսիս ուղևորվելու համար օգտվում է հարևան հարթակից, որն էլ հիմնականում տեղակայված է Կրասնոուֆիմսկի բնակելի թաղամասում։

Նկարագիր խմբագրել

Կայարանի Արգիզ-Դրուժինինո ուղղությամբ գտնվող տեղամասում են գրանցված Գորկու երկաթուղու ВЛ80 և ВЛ85 տիպի էլեկտրաքարշերի զգալի մասը։

Գործունեություն խմբագրել

Կայարանում իրականացվում են`

  • Ուղեբեռի ընդունումն ու հանձնումը և գնացքների տոմսերի վաճառքը,
  • Ընդհանուր օգտագործման վայրերում բաց պահվող բեռների ընդունումը, հանձնումը և վագոնային առաքումը,
  • Պահեստային պահպանության բեռների ընդունումը, հանձնումը և վագոնային առաքումը ,
  • Կառամատուցային ուղիների բեռների ընդունում և առաքում,
  • 3-5 տոննա համախառն քաշով բեռնարկղերով բեռների ընդունում և առաքում
  • Առկա են 6-10 տոննա բեռնամբարձությամբ մեխանիզմներ

Ուղևորափոխադրումներ խմբագրել

 
Կայարանը գիշերը

Կայարանում կանգնում են այդտեղով անցնող բոլոր մերձքաղաքային և հեռավոր հաղորդակցության գնացքները։ 2017 թվականի դեկտեմբերի դրությամբ կայարանով են անցնում հեռավոր հաղորդակցության հետևյալ գնացքները`

Գնացքների երթևեկությունն ամբողջ տարվա ընթացքում խմբագրել

Գնացքների սեզոնային երթևեկություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Красноуфимск на сайте ЕСР». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  2. «Ж/д справочник Unla».
  3. «История электрификации железных дорог СССР». www.parovoz.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.