Կրակի միջով ճանապարհ չկա
«Կրակի միջով ճանապարհ չկա» (ռուս.՝ «В огне брода нет», խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գլեբ Պանֆիլովը «Լենֆիլմ» կինոստուդիայում 1967 թվականին։ Գլեբ Պանֆիլովի նորամուտային աշխատանքն է լիամետրաժ կինոյում։
Կրակի միջով ճանապարհ չկա ռուս.՝ В огне брода нет | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1968 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գլեբ Պանֆիլով[1] |
Սցենարի հեղինակ | Գլեբ Պանֆիլով և Եվգենի Գաբրիլովիչ |
Դերակատարներ | Իննա Չուրիկովա |
Օպերատոր | Դմիտրի Դոլինին |
Երաժշտություն | Վադիմ Բիբերգան |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 95 րոպե |
Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1968 թվականի հունիսի 1-ին։
1969 թվականին ֆիլմն արժանացել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի «Ոսկե ընձառյուծ» գլխավոր մրցանակին։
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ սանիտարական գնացքում, որը վիրավորներին տեղափոխում է ռազմաճակատից։ Տանյա Տյոտկինան անբարետես և անշնորհք աղջիկ է, գնացքի սանիտարական, որի մոտ անսպասելիորեն բացահայտվում է նկարչի տաղանդ։ Այս ճամփորդության ընթացքում նա գտնում է իր առաջին, երկչոտ սերը և իր գաղտնի զգացմունքները ներկայացնում է թղթի վրա։
Դերերում
խմբագրել- Իննա Չուրիկովա – Տանյա Տյոտկինա
- Անատոլի Սոլոնիցին – կոմիսար Իվան Իգնատիչ Եվստրյուկով
- Միխայիլ Գլուզսկի – Ֆոկիչ, գնացքի պարետ
- Միխայիլ Կոնոնով – Ալյոշա Սեմյոնով
- Մայա Բուլգակովա – Մարիա, բուժքույր
- Եվգենի Լեբեդև – սպիտակգվարդիական գնդապետ
- Անատոլի Մարենիչ – Մրոզիկ
- Վլադիմիր Կուրպուր – Նիկոլայ, ատաղձագործ
- Վադիմ Բերոև – Մաստենկո, ագիտվագոնի նկարիչ
- Միխայիլ Կոկշենով – Զոտիկ
- Ֆ. Ռազումով – Սյագին
- Վ․ Մատվեև – կարմիրբանակային
Նկարահանող խումբ
խմբագրելՖիլմի նկարահանումներն անցկացվել են Մուրոմ կայարանում (Վլադիմիրի մարզ)[2]։
- Սցենարիստներ՝ Եվգենի Գաբրիլովիչ, Գլեբ Պանֆիլով
- Բեմադրող ռեժիսոր՝ Գլեբ Պանֆիլով
- Գլխավոր օպերատոր՝ Դմիտրի Դոլինին
- Գլխավոր նկարիչ՝ Մարքսեն Գաուխման Սվերդլով
- Կոմպոզիտոր՝ Վադիմ Բիբերգան
- Հնչյունային օպերատոր՝ Գեորգի Սալե
Մրցանակներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt0062428/
- ↑ Нина КАТАЕВА (2002 թ․ հոկտեմբերի 12). «Глеб ПАНФИЛОВ: Императорский поезд восстанавливали по чертежам». Газета «Гудок». Gudok.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին. «– Глеб Анатольевич, расскажите, где вы снимали этот фильм? – На станции Муром Владимирской области. Какой же там был подходящий пейзаж – пакгаузы, старинная водокачка и старый паровоз»
- ↑ История Международного кинофестиваля в Локарно // proficinema.ru
- ↑ «Winners of the Golden Leopard». Locarno. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.