Կրակը (ֆիլմ, 2015)
«Կրակը» (իսպ.՝ El incendio), 2015 թվականին ռեժիսոր Խուան Շնիտմանի նկարահանած ֆիլմը[3]։
Կրակը իսպ.՝ El incendio | |
---|---|
Երկիր | Արգենտինա |
Ժանր | դրամա |
Թվական | 2015 |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Խուան Շնիտման[1] |
Դերակատարներ | Պիլար Գամբոա[1][2], Մարտին Չիրա[2], Սեսիլիա Ռայներո[2] և Խուլիան Կրակով[2] |
Տևողություն | 95 րոպե[2] |
2015 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում[4], Բեռլինի 65-րդ միջազգային կինոփառատոնում։
Սյուժե
խմբագրելԵրեսունամյա Լուսիան և Մարսելոն պատրաստվում են իրենց առաջին տան համար կանխիկ վճարել 100 հազար դոլար։ Սակայն անշարժ գույքի գործակալին չի հաջողվում գործարքը կնքել, և պայմանագրի ստորագրումը տեղափոխվում է հաջորդ օրը։ Նրանք հիասթափված վերադառնում են իրենց հին տուն և գումարը մի կողմ դնում։ Հաջորդող 24 ժամը բացահայտում է Լուսիայի և Մարսելոյի սիրո իրական բնույթը՝ ճգնաժամը, որի մեջ գտնվում են և նրանց ներսում բույն դրած բռնությունը։ Ֆիլմը պատմում է այդ 24 ժամերի անտանելի լարվածության մասին։
Դերեր
խմբագրել- Լուսիա՝ Պիլար Գամբոա
- Մարսելո՝ Խուան Բարբերինի
Մրցանակներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 cinenacional.com (իսպ.) — 2001.
- ↑ «Խուան Շնիտման». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ ««Կրակը» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմը imdb.com կայքում
- The Fire Արխիվացված 2016-03-05 Wayback Machine