Կտրվածքներ (թղթից նախշեր)

թղթից նախշեր

Կտրվածքներ (բելառուս․՝ выцінанка, ուկրաիներեն՝ витинанка), կտրված նախշեր թղթից, հին սլավոնական ժողովրդական դեկորատիվ արվեստի տեսակ։ Ներառում է բնակարանի սյուժետային, զարդանախշային, ցանցկեն, ուրվապատկերային և համանման նախշազարդումը։ Պատրաստվում է մկրատի միջոցով, վարպետների սերնդից սերունդ անցնող փոքր հատուկ հարմարանքներով, դանակներով, փոքրիկ կացիններով և այլ գործիքներով։ Որպես նյութ ծառայում է թուղթը (սպիտակ կամ գունավոր), բարակ ստվարաթուղթը։ Կտրվածքներն օգտագործում են շինությունների պատերի, պատուհանների, վառարանների և ծխատարների ներքին ձևավորման ու զարդարման համար։ Օգտագործվում է ինչպես առօրյա կենցաղում, այնպես էլ կրոնական կամ աշխարհիկ տոնակատարությունների նախապատրաստման համար[1][2]։

Կտրված նախշեր Լեհաստանից
Բելառուսական նամականիշ

Դասակարգում խմբագրել

Տեխնոլոգիական և գեղարվեստական առանձնահատկություններից ելնելով թղթի կտրվածքները բաժանվում են`

  • ցանցկեն, պատրաստվում են թղթի մեկ թերթի վրա, որի պատկերը տեղադրվում է որմնախորշերում
  • ուրվագծային, պատկերը հանդես է գալիս ուրվագծի տեսքով
  • միակազմ, պատրաստված են թղթի մեկ թերթից
  • բարդ, գունավոր թղթի միջոցով նկարի ստեղծումը մի քանի թերթի միջոցով։ Ըստ պատրաստման տեխնիկական մեթոդի պատկերների բարդ կտրվածքները բաժանվում են կառուցվածքային (մեծածավալ ստեղծագործություններ, որոնց պատկերները ձևավորվում են առանձին տարրերից, ներդաշնակության մեջ են միմյանց հետ և կազմում են մեկ ամբողջականություն) և շինծու (բլրաձև իրար վրա դարսված)

Կտրվածքների խմբեր`

  • պատկերներ, ուրվագծային կտրվածքները լինում են մի քանի կոմպոզիցիոն տեսակների` թռչունների, ձիավորների, տիկնիկների և այլ տեսքով
  • վարդահանգույց, ցանցկեն կտրվածքներ, որոնք բաղկացած են վարդակներից, աստղերից, շեղանկյունաձև քառակուսիներից (բոլորը միանման են) և շինծու, «աստվածային կովիկներից»
  • փայտյա, սյուժետային դեկորատիվ կտրվածքներ, ստեղծվում են ուղղահայաց առանցքի նկատմամբ, ծառի, ծառը թռչունների հետ, ճյուղի, ծաղկի, ծաղկամանի, և այլ տեսքով
  • ժապավեններ, միակողմանի կամ երկկողմանի զարդակտրվածքային կոմպոզիցիաներ
  • պաստառներ-ասեղնագործություններ, որոնք բաղկացած են հետևյալ կոմպոզիցիոն կառուցվածքներից` կենտրոնական, շարքային, ցանցային, ազատ լցումով
  • վարագույրներ, թղթե զարդերի տեսակներ, որպես միանման ժապավենային զարդանախշի բարդացված տարբերակ
  • խաղալիք-վառ արտահայտված դեկորատիվ և թեմատիկ բնույթ կրող կտրվածքներ
  • ցուցահանդեսային կտրվածքներ, թեմատիկ ստեղծագործություններ, որոնք հարմարեցված են ցուցահանդեսներում ցուցանմուշների ցուցադրման և տպագիր արտադրանքի նկարազարդման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. User, Super. «http://www.ukrvytynanka.com.ua/UA/». www.ukrvytynanka.com.ua (ուկրաիներեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն); External link in |title= (օգնություն)
  2. d-art.org.ua, D-Art Studio -. «Витинанка - Ольга Пілюгіна - гобелени ручної роботи». gobelen.in.ua (ուկրաիներեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել