Կտակգիրք

Հակոբ Տյառնեղբոր երկը՝ Քրիստոսի Երուսաղեմ գալստյան և Պիղատոսից կրած չարչարանքների մասին

«Կտակգիրք», Հակոբ Տյառնեղբոր երկը՝ Քրիստոսի Երուսաղեմ գալստյան և Պիղատոսից կրած չարչարանքների մասին։

Կտակգիրք
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման տարեթիվ1703

Առաջին անգամ տպագրվել է 1703 թվականին Կ. Պոլսում՝ Աստվածատուր Դպիր Կոստանդնուպոլսեցու տպարանում։ Տպակից է Եփրեմ Խուրի Ասորու «Յաղագս ապաշխարհութեան» երկին։ Տիտղոսաթերթին գրված է՝ «Գրգուկս այս պատմէ նախ վասն գալստեանն Յիսուսի Երուսաղէմ...» (212 էջ, 8°, 12,5 x 7,3 սմ)։

Վերահրատարակվել է 1710 թվականին Կ. Պոլսում՝ առանց տպարանի հիշատակության, տիտղոսաթերթին՝ «Գիրք գրգուկս այս պատմէ...» (168 էջ, 8°, 11,7 x 7,4 սմ), 1722 թվականին Կ. Պոլսում՝ Սարգիս Դպիրի տպարանում՝ չափածո (116 էջ, 8°, 12,8 x 7,2 սմ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։