Որմնաբույս
(Վերահղված է Կռվինչից)
Որմնաբույս | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Parietaria L. | ||||||||||||||
Տեսակներ | ||||||||||||||
որմնաբույս հուդայական, ուղիղ, | ||||||||||||||
|
Որմնաբույս (լատին․՝ Parietaria), կռվինչ, ապակեխոտ, ապիկո փրփուր, պատեղիճ, եղինջագգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 12 տեսակ։
Կենսաբանական նկարագիր խմբագրել
Կոճղարմատներով կամ հիմքում փայտացած ցողուններով խոտաբույս է։ Տերևները կոթունավոր են, հերթադիր, ամբողջաեզր, թավոտ կամ գեղձային մազիկներով։ Ծաղիկները երկսեռ Են, առանց պսակաթերթիկների։ Ծաղկում է ապրիլ-հունիսին։ Պտուղը ձվանման է։ Նպաստում է հողառաջացմանը։
Հայաստանում խմբագրել
Հայաստանում՝ 5 տեսակ՝
- որմնաբույս հուդայական (Parietaria juda- ica),
- որմնաբույս ուղիղ (Parietaria erecta),
- որմնաբույս թաքնված (Parietaria cryptarum),
- որմնաբույս սերբիական (Parietaria serbica),
- որմնաբույս մանրածաղիկ (Parietaria micrantha)։
Տարածում խմբագրել
Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է ժայռաճեղքերում, խոնավ և ստվերոտ վայրերում (մինչև ենթալպյան գոտի)։
Տեսակներ խմբագրել
|
|
Գրականություն խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որմնաբույս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որմնաբույս» հոդվածին։ |