Կռզենի բարբառ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է դերբայավոր խմբի «ս» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արևելյան խմբակցությանը։

Խոսվում է Ադրբեջանի Թովուզի շրջանում։ Բաղաձայնական համակարգը գրաբարյան է։ Ա, օ, ու ձայնավորները ձայնեղներից հետո քմայնանում են՝ ա, օ, ու (դաղձ, բուրդ, ձօր)։ էր, նէր-ից բացի ունի անի (քուռականի), նինք (մարդնինք), տինք (ախպերտինք) հոգնակիակերտները։ Հոլովական համակարգում առկա է 4 հոլովում՝ ի, ա, օ, ց։ Բացառականը կազմվում է էն, ներգոյականը՝ ըմ վերջավորությամբ։ Խոնարհման համակարգում սահմանականի անցյալն ու ըղձական ապառնին (ապրէյի՝ ապրում էի, ապրեի) և սահմանականի հավակատարն ու վաղակատարը (ապրած ըմ՝ ապրած եմ, ապրել եմ) նույն ձևն ունեն, կատարելին կազմվում է ժխտական դերբայով և օժանդակ բայով՝ դ նախամասնիկի հավելմամբ (գըձէդըմ՝ գցելու եմ, յէս դըմ բերի՝ ես եմ բերելու), պայմանական ապառնիի իմաստը արտահայտվում է վաղակատարի ձևերով (ասէլ ըս՝ կասես)։ Բացակայում են ապառնի դերբայը և պայմանականի ու հարկադրականի ձևերը։

Գրականություն խմբագրել

  • Բաղրամյան Ռ., «Կռզենի բարբառը», Երևան, 1961


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 666