Կուրծքս երբեմն եռ է գալիս և հուզվում...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Կուրծքս երբեմն եռ է գալիս և հուզվում...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Կուրծքս երբեմն եռ է գալիս և հուզվում...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
Հրատարակվել է1891
ՎիքիդարանԿուրծքս երբեմն եռ է գալիս և հուզվում...

Պատմություն խմբագրել

Հովհանես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականին[1]։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է 1891 թվականին՝ «Մուրճ» ամսագրի № 6-ում (էջ 746), այնուհետև՝ Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 83-84), թվագրված՝ «1890 թ․»։ Ապա Երևանում՝ 1940-1959 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 54)։

Արտատպվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակություն. էջեր 562–563.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Կուրծքս երբեմն եռ է գալիս և հուզվում...