Կույր աշուղը

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Կույր աշուղը», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկն է։ Գրության թվականը հայտնի չէ։ Չի պահպանվել ինքնագիրը։

Կույր աշուղը
Տեսակբանաստեղծություն
ԺանրԲանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էհայտնի չէ
Հրատարակվել է1907 թվական
ՎիքիդարանԿույր աշուղը

Ստեղծման պատմությունը խմբագրել

«Կույր աշուղը» բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1907 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիի 29-րդ էջում, այնուհետև՝ 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիի 49-րդ էջում, ապա 1909 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիի 22-րդ էջում, ապա՝ 1940-1959 թվականներին գիտական հրատարակության 6 հատորով լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուր 1-ին հատորի 223-րդ էջում[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №1784 համարում պահվում է 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիում հրատարակված հեղինակի սեփական օրինակը, որի վրա Թումանյանն ուղղումներ է կատարել, որոնք, սակայն, չեն մտել հաջորդ՝ 1909 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիի մեջ։

«Կույր աշուղը» բանաստեղծությունն արտատպվում է 1909 թվականի Լուսաբեր դասագրքի Բ տարիից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 613.