Կույրերի միավորման հրատարակչություն

Կույրերի միավորման հրատարակչություն, գտնվում է Երևանում։ Կազմակերպվել է 1963 թվականին։

Քարտեզով գիրք Բրայլի այբուբենով

Տեսողությունից հաշմանդամ անձանց գաղափարական դաստիարակության ու կրթության գործի կազմակերպման կարևոր օջախ է։ Հրատարակում է գեղարվեստական, քաղաքական, գիտահանրամատչելի գրականություն, մասնագիտական գրքեր, դասագրքեր բուհերի և դպրոցների համար, կուսակցական և պետպետական փաստաթղթեր, նոտաներ, ուռուցիկ քարտեզներ ու գծագրեր, թողարկում պարբերական հրատարակություններ։

1963 թվականից հրատարակվող կույրերի միավորման օրգաններ «Արձագանք» շաբաթաթերթը և «Գրական հանդես» ամսագիրը հանրապետական մամուլից արտատպումներ են կատարում։ Բրայլի կամ ուռուցիկ գրաեղանակով թողարկվող հրատարակչական արտադրանքի տարեկան ծավալը կազմում է մոտ 800, իսկ հրատարակչական ընդհանուր արտադրանքը՝ 1200 հրատարակչական մամուլ։ 1965 թվականից հրատարակչության ձայնագրման ստուդիան թողարկում է «խոսող» գրքեր մագնիտոֆոնային ժապավենի վրա (տարեկան մոտ 400 մամուլ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 14