Կուբայի դոգ (իսպ.՝ Dogo cubano), կամ Կուբայի մաստիֆ (իսպ.՝ Mastín cubano), շան անհետացած ցեղատեսակ, որ պատկանում էր մոլոսների ցեղին։

Կուբայի դոգ
Կուբայի դոգ, «The Dog in Health and Disease», 1859
Տեսակշան տեսակ
Այլ անուններԿուբայի մաստիֆ
ԲնաշխարհԿուբա
Առանձնահատկություններ
Հասակմոտ 60 սանտիմետր
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ցեղատեսակի պատմությունը խմբագրել

Ցեղատեսակը առաջացել է այն կենդանիներից, որոնք տարվել են Կուբա Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդի ժամանակ։ Դա Ստրաոլական բուլդոգի և Ստրաոլական մաստիֆի հիբրիդ էր, հայտնի որպես Պերրո դե Պրեսա։

Այդպիսի խառնուրդը հնարավոր դարձավ 1554-1558 թվականներին, երբ Ֆիլիպ Երկրորդը ամուսնացած էր Անգլիայի թագուհու՝ Մարի Առաջինի հետ։ Առաջին անգամ ցեղատեսակը հայտնաբերվել է Սանտյագո դե Կուբայի վանքում։

Ավելի ուշ կուբայական դոգերին խաչասերեցին նաև որսորդական շների հետ, որպեսզի նրանց մեջ լավացնեն որոնելու հատկությունը։ Ցեղատեսակը օգտագործվում էր փախչող գերիներին գտնելու կամ հետապնդելու համար։

Ճամայկայում Երկրորդ մարունյան պատերազմի ժամանակ՝ 1795-1796 թվականներին, բրիտանական գաղութների վարչակազմը ներմուծեց մի քանի շուն Կուբայից, սևամորթների ավազակային խմբերը հետևելու և ոչնչացնելու համար, որոնք թաքնվել էին սարերում։ Ինչպես նաև ֆրանսիական գաղութների վարչակազմը օգտագործում էին Սանտո Դոմինգոյի արշավախմբում 1801-1803 թվականներին։ Սեմինոլական ցեղախմբերի դեմ պատերազմի ժամանակ 1835-1842 թվականներին ԱՄՆ-ի նախարարությունը Կուբայից նույնպես ներմուծեց մի քանի շուն հնդկացիներին գտնելու համար, որոնք թաքնվել էին Ֆլորիդա նահանգի ճահճուտներում։

Ստրկության վերացումից հետո կուբայական դոգը դադարեց հետաքրքրել բուծողներին, և քսաներորդ դարի սկզբում արդեն համարվեց ոչնչացած։ Մի քանի փորձագետների կարծիքով՝ Կուբայում դեռևս մնացել էին այդ ցեղատեսակի մի քանի մաքրարյուն շներ, սակայն ոչ-ոք չի զբաղվում նրանց պրոֆեսիոնալ բուծմամբ։ Սակայն այն ցեղատեսակները, որոնք ցուցադրվում են կուբայական դոգերի անվան տակ, օրիգինալ ցեղատեսակից շատ հեռու են[1]։

Արտաքին տեսք խմբագրել

Կուբայական դոգն ուներ մաստիֆի և բուլդոգի միջին չափ, վզակոթի բարձրությունը մոտ 60 սանտիմետր է։ Դունչը կարճ էր, լայն և կտրուկ հատված։ Գլուխը լայն էր և հարթ, խիստ բարձրացված շրթունքներով։ Ականջները միջին չափի էին, որոշ չափով բարձրացված։ Պոչը բավականին կարճ էր, գլանաձև, հենց հիմքի մոտ կորացած դեպի վեր և առաջ։ Ժամանակակից շան գունավորումը կոչվում է «գայլային կարմրամազ»՝ դնչին սև դիմակով, սև շրթունքներով ու թաթերով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cuban Dogge». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.

Գրականություն խմբագրել